Սայաթնովյան Վարդատոնը՝ ժողովրդական սիրո և բարեկամության տոնահանդես |
Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցու հրապարակում կրկին սայաթնովյան Վարդատոն էր, 101-րդ Սայաթնովյան Վարդատոնը: Ամենայն Հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի, նկարիչ Գևորգ Բաղինջաղյանի և բանաստեղծ Իոսեբ Գրիշաշվիլու նախաձեռնությամբ սկիզբ դրված սայաթնովյան «Վարդատոնը» Թբիլիսիի բնակչության սիրված և նվիրական տոներից մեկն է, որին մասնակցում է քաղաքի բազմազգ հասարակությունը և ամեն տարվա մայիս ամսվա վերջին կիրակի օրը, չսպասելով հայտարարության ու հրավերքի, գալիս է՝ վարդերով զարդարելու մեծ սիրերգակի ու բանաստեղծի գերեզմանը, ով նվիրվելով իր սիրելի քաղաքի պաշտպանությանը, հանգչում է հայոց հինավուրց եկեղեցու բակում, գալիս է վերստին ըմբոշխնելու անմահ բանաստեղծ-երգչի խոհա-փիլիսոփայական, սիրային ու խրատական երգերի ու բանաստեղծությունների հմայքը: Այդպես էր նաև այս անգամ. 2015 թվականի մայիսի 31-ին սայաթնովյան «Վարդատոնը» մեկնարկեց Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցում կիրակնօրյա Սուրբ Պատարագով, որին ներկա էին Վրաստանում ՀՀ դեսպանության խորհրդական Կարեն Մելիքյանը, Տեր Տաճատ ավագ քահանա Դավիդյանը, հյուրեր, հավատացյալներ: Հավարտ Սբ. Պատարագի, Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը հավուր պատշաճի քարոզի խոսք ասաց օրվա խորհրդի՝ Եղիա մարգարեի հիշատակության մասին,արժևորեց առաջիկա՝ Սուրբ կույսեր Հռիփսիմեի, Գայանեի և Շողակաթի տոները: Այնուհետև Թեմի առաջնորդը, հյուրերը և հավաքված հասարակությունը ուղղվեց դեպի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցու հրապարակ, միանալու Սայաթնովյան «Վարդատոնին» մասնակցելու նպատակով Վրաստանի և Հայաստանի Հանրապետության տարբեր շրջաններից ու քաղաքամայր Երևանից ժամանած հյուրերին, Վրաստանի իշխանության պաշտոնյաներին, հայ համայնքի ներկայացուցիչներ Վարդատոնն իրենց ներկայությամբ պատվել էին Թբիլիսիի Սակրեբուլոյի նախագահ Գիորգի Ալիբեգաշվիլին, Վրաստանի խորհրդարանի անդամ Ռուսլան Պողոսյանը, Վրաստանի հաշտեցման և իրավահավասարությ Վարդատոնյան հանդեսի բեմահարթակում տեղեր էին զբաղեցրել բանաստեղծ-թարգմանիչ Գիվի Շահնազարը, ՀՀ գրողների միության քարտուղար Պետրոս Դեմիրճյանը, բանաստեղծ Գագիկ Դավթյանը, Վրաստանի գրողների միության քարտուղար Մաղվալա Գոնաշվիլին, Վրաստանի հայ գրողների «Վերնատուն» միության նախագահ Ժորա Սնխչյանը, Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան հայպետդրամայի թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Բայանդուրյանը, Վրաստանի հայերի միության նախագահ Հենրիխ Մուրադյանը: Ժողովրդական տոնական հանդիսությունը կազմակերպել էին Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնը, Վիրահայերի միությունը , Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան հայկական պետական դրամատիկական թատրոնը, Վրաստանի հայ գրողների «Վերնատուն» միությունը, Վրաստանի հայերի միությունը՝ աջակցությամբ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Վիրահայոց թեմի, Վրաստանում ՀՀ դեսպանության, Թբիլիսիի քաղաքապետարանի և Հայաստանի Հանրապետության ու Վրաստանի մշակույթի նախարարություննե Միջոցառումը սկսվեց Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի օրհնությամբ և բարեմաղթանքով: Սրբազան Հայրը երախտիքի խոսքեր ուղղեց Վրաստանի և քաղաքամայր Թբիլիսիի իշխանությունների Ողջույնի և շնորհավորանքի խոսքով ելույթ ունեցան հայ և վրացի գրողներ, բանաստեղծներ, համայնքային առաջնորդներ, ովքեր մեծարեցին այն ժողովրդին, ով աշխարհին տվել է Սայաթ-Նովա աշուղին, արժևորեցին այն քաղաքը, որտեղ ապրել և ստեղծագործել է Սայաթ-Նովա հանճարը, խոնարհվեցին այն տոնահանդեսին, որը արդեն 101 տարի շարունակ աշխարհին հիշեցնում է 300-ամյա ու միշտ արդիական Սայաթ-Նովային: Տոնահանդեսի համերգային մասը բացեց ավանդաբար «Վարդատոնին» մասնակցող Հայաստանի Հանրապետության Հանրային ռադիոյի աշուղական երգի Սայաթ-Նովա պետական վաստակավոր համույթը, պրոֆեսոր Թովմաս Պողոսյանի ղեկավարությամբ: Կրկին սերն ու բարեկամությունն էր իշխում Թբիլիսիի հինավուրց Մեյդանում, կրկին սայաթնովյան երգն ու տաղն էր տարածվում հայերեն և վրացերեն՝ «Հայարտուն» կենտրոնի անհատ կատարող Իռեն Ավակյանի, Աննա Պողոսովայի, Նինա Կարապետյանի, «Տարոն» պարային համույթի, դուդուկահարների և դհոլահարների խմբերի, «Քսովրելեբի» համույթի, երգիչներ Հենրիխ Պետրոսյանի, Սոփո Խանչալյանի, Գևորգ Պետրոսյանի, Մայիս Հունանյանցի, «Անի», «Վանք», «Ջեյրան» պարային խմբերի, Պետրոս Ադամյանի անվան հայպետդրամայի թատրոնի դերասաններ Սամվել Էլբակյանի, Ռոբերտ Աղաջանյանի, Ռոբերտ Հովհաննիսյանի, Հայաստանի և Վրաստանի տարբեր վայրերից ժամանած Սայաթ-Նովայի բառ ու բանը ասմունքողների, անմահ աշուղի տաղերը կատարողների կողմից: Վերջում, «Վարդատոն-2015»-ը ամփոփեց Վիրահայոց թեմի մշակույթի բաժնի տնօրեն, «Հայարտուն» կենտրոնի ղեկավար Լևոն Չիդիլյանը բազում տարիներ այն պահելու և սերունդներին փոխանցելու պատգամով: Ուրախ երգ ու պարով, գեղեցիկ ասմունքով «Վարդատոն-2015»-ը դարձավ ժողովրդական մեծ տոն, որի ուղենիշը միասնության, սիրո և բարեկամության գովերգումն էր: |