1

fb you od

Երկրորդային նյութերից պատրաստված տոնածառերի մրցույթ Ազգային գրադարանում PDF Տպել Էլ.փոստ

elka 

Բնության պահպանության յուրատեսակ կոչ էր Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի գեղագիտական դաստիարակության ուսուցչուհի Թամարա Սուլխանիշվիլու նախաձեռնությամբ և «Հայարտուն» (տնօրեն՝ Լևոն Չիդիլյան) կենտրոնի ու մանկական արվեստի ստուդիայի (ղեկավար՝ Թամարա Սուլխանիշվիլի) համագործակցությամբ կազմակերպված երկրորդական նյութերից պատրաստված տոնածառերի մրցույթ-ցուցահանդեսը: Նպատակը՝ ցույց տալ, որ ամանորյա տոնը կարելի է գեղեցկացնել ոչ թե հատված եղևնիներով, այլ երկրորդական նյութերից պատրաստված անկրկնելի տոնածառերով:

Ցուցահանդես-մրցույթը 2014 թվականի դեկտեմբերի 13-ին բացվեց Վրաստանի խորհրդարանի Ազգային գրադարանի մեծ դահլիճում: Տոնական հանդիսությանը ներկա էին Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի աշխատակիցները, մայրաքաղաքի տարբեր դպրոցների տնօրեններ, ուսուցիչներ, ծնողներ, երեխաներ: Ցուցադրվել էին գունավոր թղթից, տարբեր գույնի թելերից, մակարոնից ու լրագրային թերթերից, պլաստմասե գդալներից ու շշերից, կոներից ու կոճակներից պատրաստված ու զարդարված տոնածառեր, որոնք վկայում էին երեխայի երևակայության անսահմանության և գեղեցիկը ստեղծելու ունակության մասին:

Մրցույթ-ցուցահանդեսին ներկայացվել էր 60-ից ավելի աշխատանք: Մասնակցում էին քաղաքի հանրային դպրոցների, երկու մանկական ստուդիաների և Սահմանափակ կարողություններով ստուդիայի երեխաները. ընդհանուր առմամբ 49 մասնակից: Աշխատանքները գնահատում էր հարգարժան մրցատյանը ճանաչված նկարիչ Ջիովաննի Վեփխվաձեի նախագահությամբ:

Մարդաշատ դահլիճում, ուրախ երաժշտության ներքո այցելուները հիացմունքով և զարմանքով դիտեցին տոնածառերը, իսկ մինչ այդ մրցատյանը կայացրեց իր որոշումը: Բարձր գնահատելով բոլոր ներկայացրած աշխատանքները, այնուամենայնիվ առաջին, երկրորդ և երրորդ տեղերին արժանացան համապատասխանաբար Թբիլիսիի թիվ 104 դպրոցի աշակերտ Թելման Մխիթարյանի սովորական մակորոնից, մանկական արվեստի ստուդիայի սան Նիկիտա Բեժանովի՝ ջինսից և «Իա» սահմանափակ կարողություններով երեխաների միությունից Թինա Մամուլաշվիլու թղթից և կոներից պատրաստած տոնածառերը: Բոլոր մասնակիցները ստացան մրցույթին մասնակցության վկայականներ և նվերներ:

Պատվավոր առաջին տեղը գրաված տոնածառը Թելման Մխիթարյանը նվիրեց Ազգային գրադարանին:

IMGP0009 IMGP0037 IMGP0024 

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)