1

fb you od

Վրաստանի կոմպոզիտորների միության դահլիճում տիրում էր Թիֆլիսյան մուսան PDF Տպել Էլ.փոստ

PE1NT5186 

«Թիֆլիս, դու մուսա ես» այս վերնագիրն էր կրում 2014 թվականի հոկտեմբերի 25-ին, Վրաստանի կոմպոզիտորների միության դահլիճում կայացած գեղեցիկ երեկոն, որը նախաձեռնել էր Թբիլիսիում ճանաչված արվեստագետ և հայտնի նմուշահավաք Ալեքսեյ Պիրադովը՝ Վրաստանի կոպոզիտորների Միության և Վրաստանի հայերի միության աջակցությամբ: Միջոցառմանը ներկա էին Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, բանաստեղծ-թարգմանիչ Գիվի Շահնազարը, Վրաստանի հայերի միության նախագահ Հենրիխ Մուրադյանը, «Վրաստան» թերթի խմբագիր Վան Բայբուրթյանը, հայ և վրացի արվեստասեր և երաժշտասեր հասարակայնության ներկայացուցիչներ:

Միջոցառումն իր ներկայությամբ պատվել էր Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան պարոն Յուրի Վարդանյանը:

Բացելով միջոցառումը՝ պարոն Պիրադովը խոսեց իր մտահղացման և միջոցառման գաղափարի մասին, որն էր իսկական թբիլիսյան ոգով գրված թբիլիսահայ հայտնի բանաստեղծուհի Անահիտ Բոստանջյանի սիրելի քաղաքին նվիրած բանաստեղծությունները երգի վերածելն էր դրանք այնուհետև ժողովրդականացնելու և քաղաքին համահունչ դարձնելու նպատակով:Մտահղացման իրականացում էր թիֆլիսյան մուսայի արտահայտություն այս երեկոն:

Միջոցառման ընթացքում հնչեցին վրաց հայտնի երաժիշտներ Վաժա Ազարաշվիլու, Կախա Ցաբաձեի և Գոգա Շավերզաշվիլու երաժշտությամբ, երգի վերածված Անահիտ Բոստանջյանի չորս բանաստեղծությունները: Երգերը առաջին անգամ հասարակությանը ներկայացրեցին Թբիլիսիի Վանո Սարաջիշվիլու անվան կոնսերվատորիայի պրոֆեսոր Վիլլի Գրիգորյանը, Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան հայպետդրամայի թատրոնի դերասան, երգիչ Հենրիխ Պետրոսյանը,երգչուհի Էկա Խոշտարիան:

Տոնական օրվան համահունչ ելույթներ ունեցան երաժիշտներ Գոգա Շավերզաշվիլին, Անրի Մերաբովը, Մարիաննա Ասրիևան, Քրիստինե և Ռեգինա Մերաբովաները: Բարձր ընդունելության արժանացան դաշնամուրային դպրոցի խոստումնալից աշակերտներ Էլենե Շավերզաշվիլու և Սերգեյ Մարկոսյանի ելույթները:

«Թբիլիսոբա» տոնի շրջանակներում կայացած միջոցառումն ավարտվեց Վաժա Ազարաշվիլու անկրկնելի կատարումներով:

PENT5142 PENT5155 

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)