1

fb you od

«Դեպի Հայք» հասարակական կազմակերպությունը ներկայացրեց իր գործունեությունը PDF Տպել Էլ.փոստ

DSC 09k82 

Վիրահայոց թեմի «Հայարտուն» կրթա-մշակութային և երիտասարդության կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահում, ընթացիկ տարվա սեպտեմբերի 28-ին, կայացավ «Դեպի Հայք» հասարակական կազմակերպության շնորհանդեսը:

ԱՄՆ-ում բարերար Էդիլ Հովնանյանի կողմից հիմնադրված և ՀՀ-ում գրանցված շահույթ չհետապնդող կազմակերպության գործունեության ծրագիրը, առաքելությունը և ձեռք բերած հաջողությունները ներկայացրեցին հիմնադրամի ներկայացուցիչներ Մարիաննա Վարդանյանը և Բենո Միշոյանը:

Շնորհանդեսը սկսվեց հիմնադրամի գործունեության մասին երկու տեսաֆիլմերի ցուցադրությամբ: Այնուհետև Մարիաննա Վարդանյանը հանգամանալից խոսեց հիմնադրամի մասին, կարևորելով Հայրենիքի հետ սփյուռքահայ երիտասարդների կապը ամրապնդելու և Հայաստանի առօրյա կյանքին մասնակցելու, կամավորական աշխատանքի միջոցով Հայրենիքի զարգացման գործում ներդրում ունենալու, երկարատև անձնական կապեր ստեղծելու և հայրենադարձությանը օժանդակելու նպատակները:

Անդրադարձ կատարելով գոյության 10 տարիների ընթացքում աշխարհի 32 երկրներից Հայաստան ժամանած հազար կամավորականների գործունեությանը, կարևորվեց կամավորի անպայման ազգությամբ գոնե մեկ հայ ունենալու հանգամանքը: Բանախոսը արժևորեց այդ տարիներին 65 հայորդու հայրենադարձությունը:
Խոսելով տեղերում նման շնորհանդեսների կազմակերպման անհրաժեշտությունը, նշվեց, որ իրազեկված չլինելու պատճառով Վրաստանից այս տարիների ընթացքում եղել է միայն մեկ կամավոր, այն էլ Ջավախքից: Անդրադարձ կատարվեց կեցությունը ապահովելու, ընտանիքներում բնակվելու, մայրենի լեզուն սովորելու, հայրենիքի տեսարժան վայրերը դիտելու, ժողովրդական ավանդույթներին և սովորույթներին ծանոթանալու, աշխատանք գտնելու և վերջապես հայրենիքում հաստատվելու համար հիմնադրամի ընձեռած հնարավորություններին և կոչ արվեց 20-32 տարեկան թբիլիսահայ երիտասարդներին ընդգրկվել կազմակերպության գործունեությանը:

«Դեպի Հայք» կազմակերպության ներկայացուցիչները պատասխանեցին ներկաներին հետաքրքրող հարցերին և բաժանեցին իրենց կազմակերպությունը ներկայացնող տեղեկատվական նյութեր:

DSC 0964 DSC 0978 DSC 1002 

www.birthrightarmenia.org/ru

facebook.com/BirthrightArmenia

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)