1

fb you od

Փլվել է Թբիլիսիի Երևանցոց Սուրբ Մինաս եկեղեցու տանիքը PDF Տպել Էլ.փոստ

10497954 615323145251168 8463875276800655531 o 

2014 թվականի սեպտեմբերի 19-ի երեկոյան Թբիլիսիում փլվել է 1790 թվականին կառուցված Երևանցոց Սուրբ Մինաս խոնարհված եկեղեցու տանիքը:

Երևանցոց Սուրբ Մինաս եկեղեցին վիրահայոց թեմից բռնագրավվել է խորհրդային տարիներին: 2007 թ. հոկտեմբերի 1-ին Վրաստանի Մշակույթի, հուշարձանների պահպանության և սպորտի նախարարի №3/181 հրամանով Սուրբ Մինաս եկեղեցուն տրվել է պատմական հուշարձանի կարգավիճակ: 2011 թ. Թբիլիսիի Գելաթի փողոցի Սուրբ Մինաս եկեղեցու հարևանությամբ ապրող բնակչի և զուգահեռ՝ Իորի փողոցի թիվ 30 տան բնակիչների կողմից, Իորի 30 հասցեով ստեղծվել է անշարժ գույքի տնօրինման ընկերություն, որը անհայտ պայմաններով եկեղեցու հասցեն փոխել է Իորի 30 և հանրային ռեեստրի որոշմամբ շենքը իր տարածքով սեփականաշնորհել: Վիրահայոց թեմը այս հարցով դիմել է դատախազություն, հարցը բարձրացվել է Վրաստանի իրավասու տարբեր մարմինների մոտ, սակայն մինչ օրս չի ստացել համապատասխան լուծում:

Վիրահայոց թեմը մեծ ցավ է ապրում պատմականորեն թեմին պատկանող, խորհրդային տարիներին բռնագրավված եկեղեցիները թեմին չվերադարձնելու պատճառով: Տասնամյակներ շարունակ անխնամ վիճակում գտնվելու հետևանքով տեղի են ունենում եկեղեցիների նման փլուզումներ. 2009 թվականին փլվեց Թբիլիսիի Մուղնու Սուրբ Գևորգ եկեղեցին, 2012 թվականին՝ Սուրբ Նշան եկեղեցու զանգակատունը, հիմա էլ Սուրբ Մինաս եկեղեցու տանիքը:

Երեկ, տանիքի փլուզումից հետո դեպքի վայրում են եղել նաև Վրաստանի Մշակույթի նախարարության Հուշարձանների պահպանման հարցերով գործակալության ներկայացուցիչները:

Կորստի եզրին կանգնած պատմական հուշարձանները փլուզումից և յուրացումից փրկելու համար կոչ ենք անում Վրաստանի իշխանություններին նախաձեռնել համապատասխան քայլեր:

10001125 615323075251175 180256708014459366 o 10682193 615323055251177 8708449700457153312 o