1

fb you od

Վերափոխումը Սուրբ Աստվածածնի նշվեց Վիրահայոց թեմում PDF Տպել Էլ.փոստ

Kh

Ընթացիկ տարվա օգոստոսի 17-ին, Վիրահայոց թեմի բոլոր գործող եկեղեցիներում հանդիսավորությամբ նշվեց Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը: Այն Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հինգ տաղավար տոներից չորրորդն է և նվիրված է Տիրամոր ննջման հիշատակին:

Առավոտից թբիլիսահայերը խաղողի և մրգի այլ տեսակներով լի զամբյուղներով շտապում էին Սուրբ Էջմիածին եկեղեցի՝ մասնակցելու Սուրբ Կույսի վերափոխմանը նվիրված Սրբազան Պատարագին: Եկեղեցու խաչքավորի և մի խումբ բարերարների աջակցությամբ ձեռք բերված խաղողով, տարբեր մրգերով և ծաղիկներով դիզայներ Կարինե Շատվերյանի կողմից գեղեցիկ զարդարված խորանից ընթացավ տոնական Սուրբ և Անմահ Պատարագը:

Հավարտ Պատարագի հավատացյալներով լեփ-լեցուն եկեղեցում օրվա խորհրդի մասին քարոզի խոսք ասաց պատարագիչ Տեր Մանուկ քահանա Զեյնալյանը: Նա ներկաներին պատմեց Սուրբ Աստվածամոր ննջելու և երկրային աշխարհից վերափոխվելու պատմությունը, Հայ Եկեղեցու տածած խորին հարգանքը Սուրբ Մարիամ Աստվածածնի հանդեպ:

Այնուհետև Սբ. Էջմիածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Սամվել քահանա Թորոսյանը ընթերցեց Սուրբ Ներսես Շնորհալու խաղողի օրհնության աղոթքը:Երկու քահանաները շնորհավորեցին բոլոր մայրերին և բոլոր Մարիամներին, մեր Տեր Քրիտոսի պատվիրաններով ժողովրդին վերափոխվելու կոչ արեցին և կատարեցին ավանդական խաղողի և ողջ տարվա բերք ու բարիքի օրհնության կարգ: Ազգային տարազներով զուգված «Անի» պարային խմբի անդամները (պարուսույց՝ Անգելինա Նազարյան-Քոչյան) ներկաներին բաժանեցին օրհնված խաղողը և միրգը:

DSC 2176 DSC 2193 IMG 0138 

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)