1

fb you od

Թբիլիսիի Սբ. Էջմիածին եկեղեցում մեծ խանդավառությամբ նշվեց Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնը PDF Տպել Էլ.փոստ

vardavar

Հուլիսի 27-ին, առավոտից աշխուժություն էր տիրում Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցում: Հավատացյալները գալիս էին մասնակից դառնալու Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու 5 տաղավար տոներից մեկի՝ Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության կամ Վարդավառի տոնի նշանավորմանը: Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի հանդիսապետությամբ և հոգևոր դասի մասնակցությամբ եկեղեցում մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ, որի Պատարագիչն էր Տեր Հուսիկ քահանա Հարությունյանը: Հավարտ Պատարագի Սրբազան հայրը հավուր պատշաճի քարոզ խոսեց օրվա մասին, կարևորելով տոնի Աստվածային խորհուրդը և պատգամեց նորոգվել Հիսուսով, Պայծառակերպվել, Քրիստոսով ապրել նոր կյանք, որը մարդկությանը կբերի բարություն, սեր, համերաշխություն և հոգևոր լուսավորություն: Սրբազանը նաև հորդորեց հարստացնել կյանքը հոգևոր արժեքներով, բարի գործերով, գթասրտությամբ և ներողամտությամբ:

Տոնական տրամադրությունը շարունակվեց եկեղեցու բակում կազմակերպված ջրախաղով: Սրբազան առաջնորդի կողմից օրհնություն ստանալուց հետո տարածվեց միմյանց վրա ջուր ցողելու ուրախ և աշխույժ տեսարանը: Ջրախաղի մասնակից դարձան ներկա ահելներն ու ջահելները, հյուրերն ու պատարագի մասնակիցները, բոլոր հավատացյալները:

Մեր Տեր Հիսուս Քրիստոսի Պայծառակերպությամբ հոգեպես վերածնված և Վարդավառի ջրով մաքրազերծված հավատացյալները վերադարձան իրենց տները:

IMGP0038 PENT8997 PENT9010

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)