1

fb you od

«Հայարտան» դրոշը Արարատի գագաթին PDF Տպել Էլ.փոստ

ararat

Մոսկվայում ծնված և մեծացած Իրենա Խարազովան, ով թբիլիսաբնակ ծնողներից բազմիցս լսել էր նախնիների՝ Արևմտյան Հայաստանից մազապուրծ փրկված պապի, նրա կորցրած բոլոր հարազատների, հայերի կոտորածների մասին, մտքում հաստատորեն որոշել էր անպայման նվաճել Արարատ լեռը և գագաթին ծածանել Հայոց եռագույնը:

Տարիներ շարունակ մասնակցելով սիրողական ալպինիստական խմբերի տարբեր արշավներին և լեռնագագաթներ նվաճելու հմտություն և փորձ կուտակելուց հետո, երիտասարդ կինը վերջապես որոշում է միայնակ իրականացնել որոշումը: Ընթացիկ տարվա հուլիսի սկզբներին Մոսկվայից ժամանելով Թբիլիսի, նա Վիրահայոց թեմի հոգևոր հայր Տեր Նարեկ Ղուշչյանից ստացավ նրա օրհնությունը և «Հայարտուն» կենտրոնում պահվող ՀՀ եռագույն դրոշը, «Հայարտան» դրոշը ու ճանապարհ ընկավ դեպի Թուրքիա՝ բարձրանալու Արարատ լեռը:

Երազանքը բարեհաջող իրականացնելուց հետո, Իրենան հուլիսի 12-ին այցելեց «Հայարտուն» կենտրոն: Նա սիրով պատմեց իր ուղևորության մասին, գոհունակությամբ ընդգծելով քուրդ ուղեկցողի անսահման բարյացակամ վերաբերմունքը և հայ երիտասարդ աղջկան օգնելու պատրաստակամությունը:

Իրենան արշավի առաջին օրը կարողացավ հատել 4 հազար 200 մետր բարձրություն: Հանկարծակի բարձրացած ուժեղ քամին, քշում տանում է լեռնագնացուհու և նրա ուղեկցողի վրաններն ու սննդամթերքը: Որոշելով չշարունակել վերելքը, նրանք գիշերում են բարձրության վրա:

Հաջորդ օրը լուսադեմին, Իրենա Խարազովան իր ուղեկցի հետ շարունակում է վերելքը: Հասնելով 4 հազար 800 մետր բարձրության, նրանք հագնում են, այսպես կոչված «կատվիկ» -ները, քանզի այդ տեղից սկսվում էր ձյունն ու սառույցը: Հաջողությամբ հասնելով գագաթին, Իրենան այդպիսով հատում է 5 165 մետր բարձրաթյամբ Արարատ լեռը, ծնկի գալիս հայրենյաց լեռան կատարին և բարձրացնում Հայաստանի Հանրապետության պետական դրոշը ու ծածանում «Հայարտան» դրոշը: Գեներով իր արմատներին կապված հայուհին հուզմունքով պատմեց լեռան մի կողմի ստորոտում փռված Երևան քաղաքի, իսկ մյուս կողմից պատմական Հայաստանի՝ Իգդիրի, Բայազեթի տեսարանների մասին: 40 րոպե լեռան կատարին հանգիստ առնելուց և հայրենի լեռան օդը ըմբոշխնելուց հետո, Իրենան ուղեկցողի հետ սկսում է վայրէջքը:

Իրենա Խարազովան Տեր Նարեկ քահանա Ղուշչյանին և Լևոն Չիդիլյանին վերադարձրեց «Հայարտան» դրոշը և նվիրեց Մասիսից բերված քարեր:

Հավելենք, որ Իրենա Խարազովայի համար լեռնագնացությունը սիրելի զբաղմունք է, նա ընդգրկված է «Յոթ կատար» միջազգային ալպինիստական նախագծին և մասնակցել է երեք լեռնագագաթների նվաճմանը: Մեր հայրենակցուհին դեկտեմբերին մասնակցելու է Անտարկտիդայում նախագծի չորրորդ լեռնագագաթի նվաճմանը:

10525851 575988352517981 6385185147647344404 n 10377597 575988495851300 330903962629556945 n 10394832 575988359184647 1603667657315445339 n 

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)