1

fb you od

Համբարձումը և խոհարարական մրցույթը՝ Նինոծմինդայում PDF Տպել Էլ.փոստ

10366131 1427673380830796 2993506629658848480 n

Մայիսի 29-ին, Համբարձման տոնին նվիրված Սուրբ պատարագից հետո, «Ռաֆայել Ջավախ» կրթամշակութային կենտրոնում բացվեց երիտասարդ նկարիչներ Արման Թորոսյանի և Հրաչյա Սաֆարյանի գեղանկարչական կտավների ցուցահանդեսը՝ նվիրված Ջավախքի հայկական եկեղեցիներին: Ցուցահանդեսի բացմանը մասնակցում էին Նինոծմինդայի բնակիչներ, կենտրոնի սաներ, շրջանի ղեկավարներ: Այնուհետև տոնակատարությունը տեղափոխվեց քաղաքի երաժշտական դպրոց, ուր տեղի ունեցավ խոհարարական արվեստի մրցույթ-ցուցահանդես: Մրցույթին մասնակցեցին 6 թիմ, որոնցից իրենց վարպետությամբ առանձնացան քաղաքի թիվ 3, Սաթխայի, Մեծ Խանչալիի հանրային դպրոցների թիմերը: Հաղթող դպրոցները պարգևատրվեցին դիպլոմներով, հուշանվերներով, իսկ բոլոր մասնակիցները՝ պատվոգրերով և նվերներներով: Միջոցառումը կազմակերպել էր Սբ. Սարգիս եկեղեցին, «Ռաֆայել Ջավախ» կրթամշակութային կենտրոնը և Նինոծմինդայի մունիցիպալիտետի կրթության և սպորտի ծառայությունը:

Տեր Արմաշ քհն. Պողոսյան

Ժորա Սնխչյան

10347410 1427674870830647 6587581260776901961 n 10407037 1427674804163987 1524633904742220049 n

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)