1

fb you od

ՄԿրտություն Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդությունում PDF Տպել Էլ.փոստ

knunq

Արդեն 2 տարի է Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդությանը կից գործում է վերականգնողական կենտրոն, ուր շաբաթական երեք օր երեխաների հատուկ դասեր են անցկացվում: Երեխաների պաշտպանության միջազգային օրը կրկնակի տոնական էր վերականգնողական կենտրոնի սաների համար:

Նախ, որ նրանք մասնակցեցին տոնական միջոցառմանը, և որ նրանցից մի քանիսը այսօր դարձան Հայ Առաքելական Եկեղեցու հետևորդ: Ձեռամբ Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Տեր Բաբգեն վրդ. Սալբիյանի և Տեր Տաթև քահանա Մարուքյանի մկրտվեցին կենտրոնի 4 սաներ: Անթաքույց էր ծնողների և մկրտվողների հուզմունքը:

Շնորհավորելով մկրտվողներին և նրանց հարազատներին, Հայր Բաբգէնը աղոթք բարձրացրեց առ Աստված հայցելով, որ տերը իր բարեխնամ աջի հովհանու ներքո պահի այս երեխաներին, պարգևի նրանց առողջություն և խաղաղ մանկություն:

Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդության մամլո դիվան

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)