1

fb you od

Օգնենք գյուղական դպրոցների բարձրդասարանցիներին PDF Տպել Էլ.փոստ

IMGP9469

«Շեն» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ (նախագահ՝ Միքայել Ավագյան) և «Ջինիշյանի հիշատակին» հիմնադրամի աջակցությամբ, 2013 թվականին Ծալկայի շրջանի հայաբնակ գյուղերի երիտասարդության համար իրականացվեց «Օգնենք գյուղական դպրոցների բարձրդասարանցիներին» կարգախոսով նախագիծ: Նախագծի նպատակն էր սովորեցնելով տարբեր արհեստներ, երիտասարդներին ընձեռել հետագայում աշխատանք գտնելու և վաստակելու հնարավորություն: Կանխավ Ծալկայի շրջանի երկու ուսուցիչներ՝ Վարսենիկ Բաբերցյանը թաղիքագործությունից և Անժելա Գևորգյանը կավագործությունից Թբիլիսիում անցան վարպետության եռամսյա դասընթաց և վերադարձան շրջան՝ իրենց գիտելիքները երիտասարդներին փոխանցելու առաքելությամբ:

«Շեն» կազմակերպության ղեկավար Միքայել Ավագյանի և նախագծի տնօրեն Աքսանա Շարոյանի գլխավորությամբ,ամեն շաբաթ և կիրակի օրերին հատուկ նշանակված տրանսպորտով, Ծալկայի շրջանի Դարագյուղ, Օզնի, Նարդևան, Ղուշչի, Աշխալա և մյուս գյուղերից սովորող երիտասարդությունը հավաքվում էր Կզլքիլիսա գյուղի հանրային դպրոցում՝ կավագործության և թաղիքագործության գաղտնիքներին տիրապետելու և հմտանալու դասընթացներին: Յուրաքանչյուր արհեստից պարապմունքները շարունակվում էին մեկ ու կես ամիս,որից հետո խումբը նորացվում էր: Ամեն խմբում ընդգրկվում էր 7-10 երիտասարդ: Ծրագիրը մեկամյա էր:

Հունվարի 27-ին Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնում կայացավ նախագծի հանդիսավոր փակումը: Գալուստ Գյուլբենկյան սրահում կազմակերպվեց դասընթացներն ավարտած 60 բարձրդասարանցիների ձեռքերով պատրաստած աշխատանքների ցուցահանդես-վաճառք: Առանձնակի հետաքրքրություն առաջացրեցին Անի Մեհրաբյանի, Անուշիկ Սարգսյանի, Նարեկ Տեր-Բալյանի և մյուսների աշխատանքները: Ծալկայից ժամանած պատանիները ստացան «Բարի սամարացի» կազմակերպության նվերները: Շնորհանդեսն ավարտվեց ավանդական հայկական շուրջպարով:

Ծալկայից ժամանած երիտասարդները այցելեցին Թբիլիսիի տեսարժան վայրերը: «Օգնենք գյուղական դպրոցների բարձրդասարանցիներին» կարգախոսով նախագիծը հետապնդում է շարունակական դառնալու նպատակ:
 

IMGP9431 IMGP9454 

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)