1

fb you od

Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնում հնչեցին Վերդիի, Մասկանիի, Շուբերտի, Արաղիշվիլու, Չայկովսկու ստեղծագործությունները PDF Տպել Էլ.փոստ

l

Նոյեմբերի 23-ին, Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնում կայացավ դասական երաժշտության համերգ-դասախոսություն: Միջոցառումը նախաձեռնել էր Վրաստանի հայ երաժիշտների միությունը Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի աջակցությամբ: Կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահում տեղեր էին զբաղեցրել տարբեր ազգերի երաժիշտներ, օպերային երգչուհի-երգիչներ, դասական երաժշտության մասնագետներ: Երեկոն նաև ստեղծագործական էր, քանզի այն ընթացավ հայտնի դաշնակահար, Թբիլիսիի Վանո Սարաջիշվիլու անվան պետական երաժշտանոցի պրոֆեսոր Վիտալի Քամալովի դաշնամուրային հիասքանչ նվագակցության ներքո:

Բացելով համերգը, Վրաստանի հայ երաժիշտների միության նախագահ Արտեմ Գրիգորենցը բարձրաձայնեց Վիրահայոց Թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի օրհնությունը և ափսոսանքը, որ գտնվելով Ախալքալաքում եկեղեցու օծման արարողությանը, չի կարող ներկա գտնվել միջոցառմանը և հղում է իր բարեմաղթանքները:

Համերգ-դասախոսությունն ընթացավ միջոցառման վարողներ Վերոնիկա Մանուկյան-Իաշվիլու և Արտեմ Գրիգորենցի կողմից դասական երաժշտության աստղերի, նրանց ստեղծագործությունների և օպերաների լիբրետոների հանգամանալից և բարձրարժեք մեկնաբանություններով:

Համերգ-դասախոսությունն ուղեկցվեց օպերային մեծավարպետ երգիչներ Լեյլա Գոցիրիձեի, Գիորգի Գաբիլաիայի, Թենգիզ Ջանգավաձեի կողմից Վերդի Պուչինիի, Պիետրո Մասկանիի, Շուբերտի, Կալդարեի օպերաներից արիաների, Պյոտր Չայկովսկու և Դմիտրի Արաղիշվիլու ռոմանսների կատարումներով:

Ուրախալի էր երիտասարդ կատարող Հովհաննես Շահնազարյանի ելույթը: Հաշվի առնելով երիտասարդի տարիքը և ուսանողի կարգավիճակը, երիտասարդի կատարումը ներդաշնակվեց ճանաչված երգչուհի-երգիչների մեծավարպետ ելույթին:

Միջոցառման կազմակերպիչներին և բոլոր ելույթ ունեցողներին գոհունակության և շնորհակալության խոսքեր ուղղեցին «Ամագդարի» հիմնադրամի նախագահ Վախուշտի Ղիզիղուրաշվիլին, Վրաստանի մշակույթի նախարարության մասնագետ Յուրի Մեչիտովը, Վրաստանի հայ գրողների «Վերնատուն» միության նախագահ Ժորա Սնխչյանը: Առաջարկություն արվեց նման միջոցառումները կենտրոնում դարձնել շարունակական:

IMGP7112 IMGP7141 

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)