1

fb you od

Գևորգյան ճեմարանի սարկավագները Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցում մասնակցում էին հոգևոր արարողություններին PDF Տպել Էլ.փոստ

sarkavakner

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան ճեմարանի սովորողները ամառային հանգիստն անց են կացնում տարբեր Թեմերում հոգևոր արարողություններին իրենց մասնակցությամբ: Այս ամառ ճեմարանի 6-րդ լսարանի չորս սարկավագներ, ընդունված ավանդույթի համաձայն, երկու շաբաթվա ընթացքում գտնվում էին Վիրահայոց թեմում: Նրանք Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցում մասնակցում էին պատարագներին, ժամերգություններին, եկեղեցական տարբեր արարողությունների: Գևորգյան ճեմարանի սաները՝ Նարեկ սրկ. Մարդիրյանը, Արման սրկ.Մարտիրոսյանը, Ազատ սրկ.Մաղաքյանը և Մեսրոպ սրկ. Աշուրյանը այդ ժամանակաընթացքում ամեն ուրբաթ օր անց էին կացնում հանդիպումներ վիրահայ հավատացյալների հետ և զրույց ունենում հոգևոր և եկեղեցական տարբեր թեմաների շուրջ:

Օգոստոսի 11-ին Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցում Վիրահայոց Թեմի առաջնորդի հանդիսապետությամբ մատուցված կիրակնօրյա Սուրբ Պատարագից հետո, Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը նրանց բաշխեց իր օրհնությունը և հղեց բարեմաղթանքներ ուսումնառության և հոգևոր ծառայության ասպարեզում:

Գևորգյան ճեմարանի չորս սարկավագները հոգևոր ուժով լիցքավորված վերադարձան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին:

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)