1

fb you od

Բաթումի «Սուրբ Փրկիչ» եկեղեցու «Աղբյուր» մանկական երգչախումբը մասնակցեց երեխաների պաշտպանության միջազգային օրվան նվիրված համերգին PDF Տպել Էլ.փոստ
Ուրբաթ, 31 Մայիս 2013 20:00

b-1

2013թ հունիսի 1-ին Բաթումի քաղաքի Զ. Պալիաշվիլու անվան երաժշտական ուսումնարանում տեղի ունեցավ համատեղ համերգ երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ: Այն կազմակերպվել էր Ավետարանչական եկեղեցու և Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ եկեղեցու ջանքերով:

Համերգին ելույթներով հանդես եկան Ավստրիայից, Գերմանիայից, ՄեԾ Բրիտանիայից, Հնդկաստանից ժամանած երաժիշտներ, երաժշտական խմբեր, Թբիլիսիի Ավերտարանչական եկեղեցու երգչախումբը, ինչպես նաև Բաթումիի Հայ Առաքելական «Սուրբ Փրկիչ» եկեղեցու «Աղբյուր» մանկական երգչախումբը:

Համերգին ներկա էին Բաթումիի «Սուրբ Փրկիչ» եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Արարատ քահանա Գումբալյանը, Աջարիայի խորհրդարանի պատգամավորներ, Ավետարանչական եկեղեցու հովիվներ, Թբիլիսիից ժամանած հյուրեր: Համերգը լուսաբանվեց տեղի «Աջարիա» հեռուստատեսության եթերով: