1

fb you od

Թեմի առաջնորդը շնորհավորեց Վարչապետին և Համայն Վրաստանի Կաթողիկոս-պատրիարքին Վրաստանի Անկախության տոնի առթիվ PDF Տպել Էլ.փոստ

26may

2013 թ. մայիսի 26-ին, Վրաստանի Անկախության օրը, Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցու Վիրահայոց թեմի առաջնորդ Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը և Վիրահայոց թեմի Իրավական բաժնի ղեկավար ու Վիրահայոց թեմի առաջնորդի խորհրդական Լևոն Իսախանյանը, ներկա գտնվեցին Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլու կողմից կազմակերպված տոնական ընդունելությանը,
որը տեղի ունեցավ Բազալեթի զբոսաշրջային համալիրում: Նրանք՝ Վրաստանի Անկախության տոնի առթիվ, հայ հավատացյալների և հոգևոր դասի անունից շնորհավորեցին Վարչապետին և Համայն Վրաստանի Կաթողիկոս-պատրիարք Սրբազնագույն Իլիա Երկրորդին, ով նույնպես ներկա էր տոնահանդեսին:
Նույն օրը, Վիրահայոց թեմի հոգևոր դասի ներկայացուցիչները մասնակցեցին Թբիլիսիի քաղաքապետարանի կողմից կազմակերպված տոնական միջոցառումներին: Իսկ Վիրահայոց թեմի բոլոր եկեղեցիներում մատուցվեց տոնական պատարագ: