1

fb you od

Վիրահայոց թեմում հավատացյալներին բաժանվեցին զատկական նվերներ PDF Տպել Էլ.փոստ

893458 355323347917817 2125843338 o

Մարտի 30-ին, Տիրոջ և Փրկչի՝ Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնի առիթով Սուրբ Զատկի նախօրեին, Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցու Վիրահայոց Թեմում հավատացյալներին բաժանվեցին զատկական նվերներ: Բարեգործական գործողությունը նախաձեռնել էին Վիրահայոց Թեմի հոգևոր դասը, Վրաստանում ՀՀ դեսպանությունը, Վրաստանի հայ կանանց «Շուշանիկ» միությունը,

408044 355323281251157 1116980155 n
երիտասարդ կամավորները և անհատ բարերարներ: Նախքան նվերների բաժանումը Վիրահայոց Թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը օրհնության խոսք ասաց Թբիլիսիի Սուրբ Էջմիածին Եկեղեցու հոգևոր դասին, Վրաստանում ՀՀ դեսպանությանը՝ հանձին առաջին քարտուղար Լևոն Թորգոմյանի և շնորհակալագրեր հանձնեց այն անհատ բարերարներին, ովքեր հոգու կանչով և պատրաստած նվերներով եկել էին շնորհավորելու հայ տարեց հավատացյալների Սուրբ Զատիկը: Եկեղեցում հավաքված հավատացյալները և բարեգործական գործողության մասնակիցները Սրբազան Հոր և հոգևոր դասի հետ աղոթք բարձրացրին ի փառս Հայ Եկեղեցուն և ամենազոր Աստծուն: