1

fb you od

Ժամանակակից վրաց նկարիչների աշխատանքների ցուցահանդես Վիրահայոց Թեմի «Հայարտուն» կենտրոնում PDF Տպել Էլ.փոստ

830394 338024972980988 463837213 o

Վիրահայոց Թեմի «Հայարտուն» մշակույթի կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահում փետրվարի 23-ին բացվեց ժամանակակից վրաց նկարիչների աշխատանքների ցուցահանդեսը: Այն համատեղ կազմակերպել էին Վրաստանի հայ նկարիչների միությունը և Վրաստանի նկարիչների միությունը՝ «Հայարտուն» մշակույթի կենտրոնի աջակցությամբ: Ցուցասրահում ներկայացվել էին վրաց գեղանկարչության ճանաչված նկարիչներ Ամիրան Կուպրավայի, Անգելինա Դամենիայի, Բրունո Վեփխվաձեի, Գիա Մարկոզաշվիլու, Գելա Փիլաուրու, Գուրամ Ցերցվաձեի, Գիա Ռևազիշվիլու, Թամար Սուլխանիշվիլու, Թեմուրի Դվալիշվիլու,

859414 338025196314299 2080008243 o

Մերաբ Գաբունիայի, Մալխազ Ռչեուլիշվիլու, Պաատա Կլդիաշվիլու, Ջովանի Վեփխվաձեի, Տատյանա Պապիսաշվիլու, Օմարի Կաճկաճիշվիլու շուրջ 4 տասնյակի հասնող կտավներ, որոնցից ամեն մեկը հարուստ երևակայությամբ, գունային ինքնատիպ համադրությամբ և կատարողական մեծ վարպետությամբ կերտված նկարչի մտքի և հուզաշխարհի արտահայտությունն էր: Ցուցահանդեսի բացմանը ներկա էին Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան պարոն Հովհաննես Մանուկյանը, Վրաստանի նախագահի խորհրդական Վան Բայբուրթյանը, Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Ռուսլան Պողոսյանը, Կովկասի մուսուլմանների շեյխ Ուլ Իսլամ Փաշազադեի ներկայացուցիչը Վրաստանում Ախունդ Ալի Ալիևը, Վրաստանի մշակույթի նախարարի խորհրդական Յուրի Մեչիտովը, վրացի և հայ ճանաչված նկարիչներ, արվեստասեր հասարակայնության ներկայացուցիչներ:

Բացելով ցուցահանդեսը՝ Վիրահայոց թեմի «Հայարտուն» մշակույթի կենտրոնի համակարգող Լևոն Չիդիլյանը արժևորեց հայ-վրացական բարեկամությանը միտված համատեղ նման միջոցառումների կազմակերպումը:

Այնուհետև Վրաստանի հայ նկարիչների միության նախագահ Մերուժան Շահոււմյանը հանգամանալից ներկայացրեց ցուցահանդեսին մասնակցող վրաց նկարիչներին և ողջունեց հայ և վրաց ժողովուրդների հարուստ մշակույթը ցուցադրելու, մշակութային փոխհարաբերությունները զարգացնելու նպատակով հայ արվեստի տան գործունեությունը:

Ցուցահանդեսի բացումը ողջունեցին Վրաստանի նկարիչների միության նախագահ Գուրամ Ցերցվաձեն, բանաստեղծ-թարգմանիչ Գիվի Շահնազարը, նկարիչ Ջովանի Վեփխվաձեն: Բոլոր ելույթ ունեցողները խոսեցին համատեղ մշակութային միջոցառումներ անցկացնելու անհրաժեշտության մասին, հնչեց Հայաստանում վրաց նկարիչներին և Վրաստանում հայ նկարիչներին ցուցադրելու միջոցով հայ-վրացական դարավոր բարեկամության էլ ավելի զարգացմանը և խորացմանը օժանդակելու գաղափարը:

Օրհնության և գնահատանքի իր խոսքում Վիրահայոց Թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը խոսեց Թբիլիսիի այն գեղարվեստական անկրկնելի կոլորիտի մասին, որը ներդաշնակվելով բնատուր տաղանդին, աշխարհին տվել է Նիկո Փիրոսմանի, Լադո Գուդիաշվիլի, Գևորգ Բաշինջաղյան, Ալեքսանդր Բաժբեուկ Մելիքով, Գայանե Խաչատրյան հանճարներին և ներկաներին հորդորեց իրենց ավանդն ունենալ հայվրացական բարեկամության ոսկե կամրջում:

Ժամանակակից վրաց նկարիչների աշխատանքների ցուցահանդեսը Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնում կշարունակվի մինչև մարտի 7-ը: