1

fb you od

Վրաստանում ԱՄՆ-ի դեսպանության քաղաքական հարցերով պատասխանատուների այցելությունը Բաթումիի հայոց եկեղեցի PDF Տպել Էլ.փոստ
Լուրեր

A12018 թվականի նոյեմբերի 26-ին Վիրահայոց թեմի Բաթումիի Սուրբ Փրկիչ եկեղեցի այցելեցին Վրաստանում ԱՄՆ-ի դեսպանության քաղաքական հարցերով պատասխանատու  Խուան Խոսե Ապարիսիոն և   քաղաքական հարցերի մասնագետ, միջազգային հարաբերությունների դոկտոր  Մեդեա Քոչորաձեն:
Բաթումի Սբ. Փրկիչ եկեղեցու հոգևոր հովիվ արժ. Տեր Արարատ քհն. Գումբալյանը ողջունելով հյուրերին, ներկայացրեց հայոց եկեղեցու, ի մասնավորի 19-րդ դարի կառույց Սուրբ Փրկիչ եկեղեցու  պատմությունը, ծանոթացրեց ծիսա-արարողակարգի 1առանձնահատկություններին, նաև խոսեց համայնքային գործունեության ուղղությունների մասին ,  կարևորեց բաթումահայ համայնքի  երկրի քաղաքացիական հասարակայնությանը ինտեգրվելու ուղղությամբ տարվող աշխատանքները: Հոգևոր հովիվը երախտագիտությամբ ընդգծեց  երկրի իշխանությունների վերաբերմունքը հայ համայնքի նկատմամբ, պատմեց Բաթումիի վրացական դպրոցում ուսումնական տարվա սկզբից գործող  հայ-վրացական  ուսուցմամբ դասարանի մասին, որտեղ հայերենը դարձել է պարտադիր: Տեր Արարատը  ԱՄՆ-ի դեսպանության պատասխանատուի հետ զրույցում շոշափեց նաև եկեղեցուն հուզող հարցերը, որոնցից մեկը եկեղեցուն կից հողակտորը տրամադրելու մասին էր, նաև բաթումահայերին  մտահոգող այլ հարցեր:
2Այնուհետև հյուրերը, Տեր Արարատի ուղեկցությամբ,  տեղափոխվեցին  Թեմի Ալեքսանդր Մանթաշյանց կենտրոն: Կենտրոնի ղեկավար Սոնա Հովհաննիսյանը  հյուրերին   ծանոթացրեց այն բազմակողմանի աշխատանքների հետ, որոնք իրականացվում են  ծովափնյա այս բազմազգ քաղաքում  հայկական մշակույթը, արժեհամակարգը պահպանելու և  զարգացնելու ուղղությամբ:
Կենտրոնում ցուցադրվեց տեսաֆիլմ՝ նվիրված դարեր շարունակ այս քաղաքում հաստատված բաթումահայերին, Հայոց Եկեղեցուն, ինչպես նաև կրթամշակութային կենտրոնի գործունեությանը:
Հյուրերի պատվին Ալեքսանդր Մանթաշյանց կենտրոնի սաները հանդես եկան երգով և պարով: Ամերիկացի և վրացի քաղաքագետները բարձր գնահատեցին Հայոց Եկեղեցու և մշակութային կենտրոնի գործունեությունը, տպավորվեցին ազգային մշակույթի և լեզվի պահպանմանը միտված միջոցառումներից: 

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)