1

fb you od

Եղիշե Չարենցին նվիրված բաց դաս «Հովհ. Թումանյանի տուն» կենտրոնում PDF Տպել Էլ.փոստ
Լուրեր

A12018 թվականի նոյեմբերի 25-ին,  Վիրահայոց թեմի «Հովհ. Թումանյանի տուն» գիտամշակութային կենտրոնում  ներկայացվեց թեմի «Սուրբ Եղիա մարգարե» կիրակնօրյա դպրոցի բաց դասը՝ նվիրված  Եղիշե Չարենցին: Դասը դարձավ Եղիշե Չարենցի 120-ամյա հոբելյանին նվիրված միջոցառման նորովի մատուցումը այս անգամ արդեն բոցաշունչ բանաստեղծի հայրենասիրական շնչով, անմահ, մարտաշունչ, հրաբորբոք  պոեզիայի գոհարների  գովքով: 

1

Միջոցառմանը ներկա էին Վրաստանում ՀՀ դեսպանության առաջին քարտուղար Արթուր Սարգսյանը, բանաստեղծ-թարգմանիչ Գիվի Շահնազարը, թբիլիսահայ մտավորականներ,հասարակայնության ներկայացուցիչներ:

Իր օրհնաբեր ներկայությունն էր բերել Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը: 

Գիտամշակութային կենտրոնի ղեկավար Գիսանե Հովսեփյանը ողջունելով ներկաներին, հիշեցրեց Եղիշե Չարենցի այցելությունը Թումանյանի տուն, որտեղ սակայն  նրան բախտ չի վիճակվում 

հանդիպելու Ամենայն հայոց բանաստեղծին:  Ու թեև շուրջ 100 տարի է անցել այդ օրից, այսօր արդեն  սերունդների կողմից հայ գրականության երկու ռահվիրաների շունչն է թևածում այս տանը:  

2

Ու տարածվեց հայ գրականության գահակալ Եղիշե Չարենցի ու նրա անմահ, մարտաշունչ, հրաբորբոք  պոեզիայի գոհարների  գովքը, Եղիշե Չարենց բանաստեղծի, հայրենիքի հարատև մարտիկի, բոցաշունչ հայրենասերի ստեղծագործությունների անմահ պաթոսը:

Կիրակնօրյա դպրոցի օտարալեզու սաները, ում համար Եղիշե Չարենցը մինչև այժմ եղել է անծանոթ անուն, նորերը մի քանի ամսվա, իսկ ավագները մեկ տարվա ընթացքում  մայրենի լեզվով սերտեցին ու հնչեցրին անմահ բանաստեղծի պոեզիայից նմուշներ, ներկայացրեցին  բանաստեղծի կյանքի էջերը, վերհանեցին իրենց հոգում ձևավորվող  սերն ու գնահատականը հայ գրականության մեծերի գրական ժառանգության նկատմամբ:

3

Միջոցառումը իմաստավորված, հնչեղ դարձնելուն լիովին օժանդակել էր վաստակաշատ ուսուցչուհու, հայ գրականության համաստեղությունից աստղեր ներկայացնելու նվիրյալի ու ջատագովի աշխատանքը, ով իր գեղեցիկ հայերենով, ամսունքով և երգով դարձավ նաև միջոցառման մասնակիցը: Իր գեղեցիկ կատարումով միջոցառումը գեղեցկացրեց թիվ 103 դպրոցի աշակերտ Էդմոնդ Ախոյանը: 

Հավարտ միջոցառման իր օրհնոթյունը ներկաներին հղեց և գնահատանքի խոսք ասաց Վիրահայոց թեմի առաջնորդը:  Վազգեն Սրբազանը կարևորեց  կիրակնօրյա դպրոցի բաց դասի անցկացումը այս կենտրոնում, քանզի այն  դարձավ իսկական միջոցառում՝ նվիրված հայ գրականության երկու մեծերին: Թեմակալ առաջնորդը նշեց, որ հայ ժողովրդի երկու հանճարեղ զավակները  նաև երկրի պետականության խորհուրդն էին ներառում իրենց մեջ. Հովհաննես Թումանյանն իր  համազգային մտածողությամբ  որպես ժողովրդի գաղափարախոսության կրող, իսկ Եղիշե  Չարենցն իր բանաստեղծական խոսքով ազգի ազատության, անկախության պայքարի բոցաշունչ մարտիկ: Սերունդների պարտքն է ճանաչել ու գիտենալ ազգի հանճարներին:  

 Թեմակալ առաջնորդը  գնահատանքի խոսքեր ուղղեց  շնորհաշատ ու վաստակաշատ  ուսոցչուհի Ռոզա Զոհրաբյանին, ով ամեն անգամ հայ գրականության մեծերին  ներկայացնում է նորովի, հայ մտքի երևելիներին դարձնում օտարալեզու երիտասարդների սեփականությունը:  

Միջոցառման ավարտին մասնակիցների կողմից միահամուռ հնչեց  «Ես իմ անուշ Հայաստանի» բանաստեղծությունը, որպես  մայրենիին ու մայր հայրենիքին ուղղված հպարտության գովք: 

2018 թվականի նոյեմբերի 25-ին,  Վիրահայոց թեմի «Հովհ. Թումանյանի տուն» գիտամշակութային կենտրոնում  ներկայացվեց թեմի «Սուրբ Եղիա մարգարե» կիրակնօրյա դպրոցի բաց դասը՝ նվիրված  Եղիշե Չարենցին: Դասը դարձավ Եղիշե Չարենցի 120-ամյա հոբելյանին նվիրված միջոցառման նորովի մատուցումը այս անգամ արդեն բոցաշունչ բանաստեղծի հայրենասիրական շնչով, անմահ, մարտաշունչ, հրաբորբոք  պոեզիայի գոհարների  գովքով:

Միջոցառմանը ներկա էին Վրաստանում ՀՀ դեսպանության քարտուղար Արթուր Սարգսյանը, բանաստեղծ-թարգմանիչ Գիվի Շահնազարը, թբիլիսահայ մտավորականներ, հասարակայնության ներկայացուցիչներ:

Իր օրհնաբեր ներկայությունն էր բերել Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը:

Գիտամշակութային կենտրոնի ղեկավար Գիսանե Հովսեփյանը ողջունելով ներկաներին, հիշեցրեց Եղիշե Չարենցի այցելությունը Թումանյանի տուն, որտեղ սակայն  նրան բախտ չի վիճակվում հանդիպելու Ամենայն հայոց բանաստեղծին:  Ու թեև շուրջ 100 տարի է անցել այդ օրից, այսօր արդեն  սերունդների կողմից հայ գրականության երկու ռահվիրաների շունչն է թևածում այս տանը:  