Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդություն «Քահանայից ժողով Սամցխե-Ջավախքի առաջնորդական փոխանորդությունում» |
Լուրեր |
2018 թվականի նոյեմբերի 22-ին Վիրահայոց թեմի Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդության Ախալքալաքի Տեր Կարապետ արքեպիսկոպոս Բագրատունի կենտրոնի դահլիճում, նախագահությամբ Վիրահայոց թեմի բարեխնամ առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի, տեղի ունեցավ տարածաշրջանի քահանայից ժողով: Ժողովի ընթացքում նախ քննարկվեցին փոխառաջնորդության ընթացիկ հարցերը, ապա ծխական թեմական կանոնադրությունը ու դրա կիրառումը համայնքներում: Առաջնորդի կողմից տրվեց հանձնարարական, որ հոգևոր համայնքները դառնան ինքնավար ու ինքնաբավ՝ հիմնված կանոնադրության սկզբունքների վրա: Ժողովի վերջում քահանա հայրերն ու սարկավագները հարցեր ուղղեցին Առաջնորդին և ստացան սպառիչ պատասխաններ: Ժողովից հետո Գերաշնորհ Սրբազան Հայրը հոգևոր դասի ներկայացուցիչների հետ միասին մասնակցեց Վրաց Ուղղափառ Ամենայն Սրբոց եկեղեցու հիմնարկեքի արարողությանը, որին ներկա էին Սամցխե-Ջավախքի նահանգապետը, պատգամավորներ, պետական այրեր, ինչպես նաև վրաց եկեղեցու բարձրաստիճան հոգևորականներ: Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդության մամլո դիվան: |