1

fb you od

Վիրահայոց թեմի «Հայարտուն և «Հովհ. Թումանյանի տուն» կենտրոններում հիշեցին Օրբելի եղբայրներին PDF Տպել Էլ.փոստ
Լուրեր

A12018 թվականի հոկտեմբերի 26-27-ին Վիրահայոց թեմի «Հայարտուն» և «Հովհաննես Թումանյանի տուն» կենտրոններում մթնոլորտը հագեցած էր աշխարհահռչակ գիտնականներ Օրբելի եղբայրների մասին բանախոսությամբ,արխիվային նյութերի և նրանց մասին 20181026 175808պատմող ֆիլմերի ցուցադրությամբ: Տուն-թանգարանի նախաձեռնությամբ,«Հովհաննես Թումանյանի տուն» կենտրոնի հրավերով և ՀՀ Մշակույթի նախարարության աջակցությամբ, Թբիլիսիում հյուրընկալվեցին ՀՀ Ծաղկաձորի Օրբելի եղբայրների տուն-թանգարանի տնօրեն Մարինե Բունիաթյանը և հիմնադիր տնօրեն, քաղաքապետարանի մշակույթի բաժնի տնօրեն Գերասիմ Մկրտչյանը:
Աշխարհում երևի թե սակավաթիվ են այն ընտանիքները, որտեղ ծնված ու դաստիարակված զավակները գիտության տարբեր բնագառներում դարձել են հռչակավոր: Դրանցից մեկը Օրբելիների ընտանիքն է՝ աշխարհահռչակ գիտնականներ Ռուբեն, Լևոն և Հովսեփ որդիներով: Օրբելի երեք եղբայրներն էլ սկզբնական կրթությունը ստացել են Թբիլիսիում, ավարտել տեղի թիվ երեք գիմնազիան և 20181026 175313իրենց անվանել են իսկական թբիլիսեցիներ, թեև որպես գիտնականներ ձևավորվել և հաստատվել են Սանկտ-Պետերբուրգում:
Տուն-թանգարանի հիմնադիրների այցի նպատակը եղբայրների հայրենի քաղաքում  հանրաճանաչ դարձնել ու սերունդներին իրազեկել Օրբելիների մասին:Հանդիպումները  Թբիլիսիում մեկնարկեցին Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահում բացված ցուցահանդեսով:
Տասնամյակներ շարունակ աշխատելով Օրբելի եղբայրներին նվիրված տուն-թանգարանի ստեղծման և հարստացման ուղղությամբ, հիմնադիր 20181026 183804Բունիաթյան-Մկրտչյան ամուսինները հավաքագրել, ուսումնասիրել ու ամրագրել են գիտական աշխատանքների պատճեները, եղբայրների կյանքի թբիլիսյան տարիների նամակները, հուշերը և ահա երկու օրվա ընթացքում թբիլիսահայությանը ներկայացրեցին 20-րդ դարի մեծագույն գիտնականների ծառությունները, Ռուբենի, Լևոնի և Հովսեփի մասին գրքերը, տարբեր  արխիվային նյութեր, նամակներ:
Հետաքրքիր բանախոսությամբ հանդես եկավ հիմնադիր տնօրեն Գերասիմ Մկրտչյանը: Վերջինս ներկայացրեց յուրաքանչյուր  եղբոր գործունեության ամփոփագիրը. Ռուբենը իրավաբան, ստորջրյա հնագիտության տեխնիկայի նշանավոր պատմաբան, Լևոնը՝ 20-րդ դարի 20181027 133053խոշորագույն ֆիզիոլոգ, ռազմա-բժշկական ակադեմիայի և տիեզերական բժշկության հիմնադիր, Հովսեփը՝ հայտնի արևելագետ, ակադեմիկոս, Լենինգրադի Պետական Էրմիտաժի տնօրեն, Երկրորդ Համաշխարհային պատերազմի տարիներին Էրմիտաժի գանձերի տարհանումը և  դրանց վերադարձը ղեկավարող:
«Հովհաննես Թումանյանի տուն» կրթամշակութային կենտրոնում կայացած հանդիպմանն արդեն դահլիճում տեղեր էին զբաղեցրել դպրոցականները, տարբեր բուհերի ուսանողները: Հյուրերը այստեղ այլ տեսանկյունից թերթեցին Օրբելի եղբայրների կյանքի և գործունեության պատմությունը, կարևորելով ընտանեկան դաստիարակությունը, ծնողների հոգատար վերաբերմունքը և մշտական ուշադրությունը որդիներին 20181027 141710նաև ուսումնառության և գիտական գործունեության տարիներին: Ընթերցվեցին տարբեր հատվածներ ծնողների և զավակների նամակագրությունից:
Երկօրյա հանդիպումների ժամանակ Գերասիմ Մկրտչյանի և Մարինա Բունիաթների ելույթներում հառնում էր եղբայրներից յուրաքանչյուրի կերպարը՝ գիտնական, ազգի նվիրյալ, մեծ հայրենասեր, ծնողասեր, բարեգործ, մարդասեր: Ներկաները լսեցին  իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները:  
Հետաքրքիր և բովանդակալից ելույթները ուղեկցվում էին «Օրբելի եղբայրների թանգարան» և «Օրբելիների կոդ» ֆիլմերի ցուցադրությամբ՝ ներկայացնելով Ռուբեն, Լևոն և Հովսեփ Օրբելի եղբայրների մեծությունը և անջնջելի հետքը համաշխարհային գիտության մեջ: 

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)