1

fb you od

Թանդոյանց Սուրբ Աստվածածին եկեղեցու հարցով տեղի ունեցավ դատական նիստ PDF Տպել Էլ.փոստ
Լուրեր

A12018 թվականի հոկտեմբերի 16-ին,  Թբիլիսիի քաղաքային դատարանում, դատավոր Նանա Դարասելիայի նախագահությամբ, Վիրահայոց թեմի կողմից Հանրային Ռեեստրի ազգային գործակալության դեմ ընթացող վեճի շրջանակներում տեղի ունեցավ Թանդոյանց Սուրբ Աստվածածին եկեղեցու հարցով  հետաձգված դատական նիստը:
Դատական նիստին ներկայացել էին ինչպես հայցվոր կողմը, այնպես էլ Հանրային Ռեեստրի ազգային գործակալությունից լիազորված անձինք։
Այսօրվա նիստում դատարանը քննարկեց կողմերի ճանաչման հարցը  և  վճռեց, որ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Վիրահայոց թեմը իրավամբ ներկայացնում է  շահագրգիռ կողմ նշված հարցի կապակցությամբ:
Վիրահայոց թեմի  երկրորդ հայցապահանջը, որը քննարկվում է որպես առանձին գործ, էկոնոմիկայի նախարարության գույքի կառավարման ազգային գործակալության դեմ է:
Դատական գործընթացի մասնակից 3-րդ կողմի՝ Վրաց Ուղղափառ Եկեղեցու միջնորդությամբ, Գործի էական քննարկումը դադարեցվեց  երկու հայցապահանջները որպես մեկ ամբողջական Գործի մաս քննարկելու  առաջարկությամբ:   Հայցվոր կողմը համաձայնեց սույն միջնորդությանը: Դատարանը բավարարեց միջնորդությունը և IMG 7794հայցապահանջները միավորելու նպատակով սույն Գործը  դադարեցվեց:
Հաջորդ դատական նիստը նշանակված է հոկտեմբերի 24-ին:
Վիրահայոց թեմի շահերը պաշտպանում են EMC-ի և TDI-ի իրավաբանները:
Հարցի պատմությունից, 2018 թվականի  հունվարի 5-ին Վիրահայոց թեմը վարչական բողոք է ներկայացրել դատարան ընդդեմ Վրաստանի հանրային ռեեստրի ազգային գործակալության և էկոնոմիկայի նախարարության գույքի կառավարման ազգային գործակալության: Թեմը գտնում է, որ 2017 թվականի հուլիսի 18-ի որոշմամբ Թանդոյանց Սուրբ Աստվածածին եկեղեցին փոխանցելով Վրաց ուղղափառ եկեղեցու պատրիարքարանին, Վրաստանի հանրային ռեեստրը խախտել է Վիրահայոց թեմի շահերը՝ չուսումնասիրելով եկեղեցու ծագումը, նրա պատմությունը և եկեղեցու նկատմամբ թեմի ունեցած պահանջը:
Այս եկեղեցու համար երկրորդ հայցապահանջը ներկայացվել է էկոնոմիկայի նախարարության գույքի կառավարման ազգային գործակալության դեմ, որը Թանդոյանց եկեղեցին և դրան կցված հողակալվածքը, առանց որևէ հիմնավորման, պետության հաշվեկշից օտարել է`այդպիսով հեշտացնելով հայոց եկեղեցին վրաց պատրիարքարանի հաշվեկշռին փոխանցելու գործը: 

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)