1

fb you od

Թարգմանչաց տոնը Թբիլիսիում PDF Տպել Էլ.փոստ
Լուրեր

A12018 թվականի հոկտեմբերի 13-ին Թբիլիսիում մեծ շուքով նշվեց Սուրբ Թարգմանչաց տոնը: Ձեռամբ Վիրահայոց թեմի առաջնորդ Գերշ. Տ. Վազգեն եպս. Միրզախանյանի՝ Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցում մատուցվեց սուրբ և անմահ պատարագ: Քարոզի ընթացքում Սրբազան Հայրը հավատացյալներին ներկայացրեց օրվա խորհուրդը և Թարգմանչաց տոնը անվանեց հայ ժողովրդի 20181013 105121 012ինքնության, գիտության,  կրթության ու  հավատքի տոն: Թեմակալ Առաջնորդը  իր խոնարհումը բերեց թարգմանական արվեստի նվիրյալներին՝ միջնադարից մինչև մեր օրերը:
Պատարագից հետո Թբիլիսիի հայ գրողների և հասարակական գործիչների Խոջիվանքի պանթեոնում, հայոց մեծերի շիրմին կատարվեց հոգեհանգստի կարգ:  Թարգմանական գործի արժևորման իրենց խոսքն ասացին Վրաստանում ՀՀ դեսպանության առաջին քարտուղար  Արթուր Սարգսյանը, վաստակաշատ մանկավարժ Ռոզա Զոհրաբյանը: Միջոցառումը շարունակվեց Վիրահայոց թեմի «Հովհաննես Թումանյանի տուն» գիտամշակութային կենտրոնում, որտեղ օրվա առիթով ցուցադրության էին ներկայացվել վերջին երկու տասնամյակների վիրահայ դասական և ժամանակակից հայ, վրաց, ռուս թարգմանական գրականության 20181013 115844նմուշները, բառարաններ, զրուցարան:
Կենտրոնի ղեկավար Գիսանե Հովսեփյանը, ներկայացնելով ցուցադրվող գրքերի շարքը, խոսեց միջոցառման նպատակի մասին, այն է. վերջին շրջանի գեղարվեստական, թարգմանական, բառարանագրական գրականությունը մեկ շարքով ներկայացնելուց բացի, նախևառաջ տեսական գնահատանքի, գրաքննադատության ակնկալիքը Հայաստանի և Վրաստանի համապատասխան կառույցներից: «Փլուզման20181013 130632 մոխիրներից փյունիկ թռչունի պես հառնած վիրահայությունը դրսևորել է իր ապրելու կամքը, ստեղծել իր թարգմանական հարուստ գրականությունը՝ սպասելով առավել ճանաչման և տարածման, ինչը անհնար է առանց տեսական վերլուծության ու գրաքննադատության»,-ասաց Գ. Հովսեփյանը:
Թումանյանի հյուրընկալ տան  սրահում ներկայացվել էին Գիվի Շահնազարի, Զեզվա Մեդուլաշվիլու, Վիկտոր Հովսեփյանի, Անահիտ Բոստանջյանի, Մաղվալա Գոնաշվիլու, Գագիկ Դավթյանի, Մարինա Մոսեսովա-Կիրակոսյանի և ուրիշների՝ Սայաթ-Նովայի, Տերենտի Գրանելու, ժամանակակից գրողներից Էդվարդ Միլիտոնյանի, Ավիկ Դերենցի, Օքրո Օքրոյանի, Վահագն Դավթյանի, Սոնա Վանի, Աղասի Գևորգյանի 20181013 142004ստեղծագործությունների նոր թարգմանությունները, Ռամազ Գորգաձեի, Զոյա Մխիթարյանի հեղինակած հայ-վրացերեն, վրացերեն-հայերեն բառարանները, Էմմա Ախտյանի  հայ-վրացերեն զրուցարանը, ինչպես նաև Վրաստանի հայ նկարիչների միության նախագահ Իռենա Օհանջանովայի եռալեզու «Մարգինալիա» և «Թիֆլիս – Նոր Բաբելոն» ալբոմները, Թբիլիսիի առաջնորդանիստ Սուրբ Գևորգ եկեղեցու վերականգնման հիմնադրամի կողմից հրատարակված եռալեզու գրքերը: 20181013 142215
Թարգմանական արվեստի մասին իրենց խոսքն ասացին բանաստեղծ, թարգմանիչ Գիվի Շահնազարը, հայագետներ Ռամազ Գորգաձեն, Նաթիա Չանթլաձեն, պրոֆեսոր Էմմա Ախտյանը, բանաստեղծ, թարգմանիչներ Մարինա Մոսեսովա-Կիրակոսյանը, Արտեմ Գրիգորենցը, Միխայիլ Անանովը, Գարի Ղալամքարովը և ուրիշներ: Դասական և ժամանակակից գրականությունից առանձին հատվածներ ներկայացրին Իվ. Ջավախիշվիլու անվան ԹՊՀ ուսանող Ռաֆայել Գասպարովը, Թբիլիսիի թիվ 103 և թիվ 104 դպրոցների սաները, ում օրվա համար նախապատրասել էին հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Գայանե Մխիթարյանը և գրադարանավարուհի Հասմիկ Անտոնյանը: Երաժշտական գեղեցիկ կատարումներով հանդես եկավ երգչուհի, դաշնակահար Խաթունա Պողոսովան:
20181013 142853Միջոցառմանը ներկա էին ՎԳՄ համանախագահ Մաղվալա Գոնաշվիլին, Վրաստանում ՀՀ դեսպանության աշխատակիցները, ԹՊՀ արևելագիտության բաժանմունքի աշխատակիցները, հայ և վրաց մտավորականության ներկայացուցիչներ, ուսանողներ և դպրոցականներ:
Հոկտեմբերի 13-ը նաև երջանկահիշատակ Լևոն Անանյանի ծննդյան օրն էր: Հովհաննես Թումանյանի թբիլիսյան պատմական տանը մեկ անգամ ևս գնահատվեց մեծ մտավորականի վաստակը գրական, հասարակական կյանքում:
Միջոցառման ավարտին ներկաներին իր օրհնության խոսքը ասաց Թեմակալ Առաջնորդ Գերշ. Տ. Վազգեն եպս. Միրզախանյանը: Միջոցառումների շարքը, որին մասնակից դարձան բազմաթիվ թբիլիսցիներ, Վիրահայոց թեմի արժանի խոնարհումն էր սուրբ թարգմանիչ վարդապետների հիշատակին: 

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)