1

fb you od

Անմոռանալի օրեր Նինոծմինդայի «Առավոտ լուսո» բակային ճամբարից PDF Տպել Էլ.փոստ
Լուրեր

37123402 2166328360257405 3845950657299218432 o2018 թվականի հուլիսի 5-ից  SOAR բարեգործական հիմնադրամի հատկացրած միջոցներով, Վիրահայոց թեմի «Ռաֆայել Ջավախ» կենտրոնում գործում էր 37004081 2163434377213470 8393140436037795840 o«Առավոտ լուսո» մանկական բակային ճամբարը: Ճամբարն իր գործունեությունը ծավալել էր տեղի Սուրբ Սարգիս եկեղեցու հովանու ներքո և  ամենօրյա էր 21 օրվա ընթացքում ընդունում էր 60 երեխայի:
Դաստիարակչուհիները, սպասարկող անձնակազմը անում էին  ամեն ինչ՝ երեխաների ամառային հանգիստը  հագեցած և զվարճալի  դարձնելու համար: Հետաքրքիր էր 37100023 2166329870257254 5401029062435012608 oանցնում կյանքը բակային ճամբարում. զրույցներ քրիստոնեական դաստիարակության ուղղությամբ, աղոթքների սերտում, երգ ու պարի, բանաստեղծությունների ուսուցում, սպորտային, ինտելեկտուալ խաղեր և մրցումներ, իսկ կեսօրյա ճաշից հետո ամփոփվում էր սովորածը և ծրագրվում նոր երգերի, պարերի, ոտանավորների ուսուցումը:37131787 2166330176923890 8312849037506117632 o
Հուլիսի  վերջերին Նինոծմինդայի հոգևոր հովիվ  Տեր Արմաշ քահանա Պողոսյանի և Ռաֆայել Ջավախ կենտրոնի ղեկավար Ժորա Սնխչյանի ընկերակցությամբ, «Առավոտ լուսո» բակային ճամբարի սաներին հանդիպեց Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը: Նինոծմինդայի Սուրբ Սարգիս եկեղեցում Թեմակալ առաջնորդը  ճամբարականների հետ մասնակցեց աղոթքի, որից հետո  զրուցեց նրանց հետ, հետաքրքրվեց ճամբարային առօրյայով և մաղթեց ուրախ ու հետաքրքիր հանգիստ: Վիրահայոց թեմի առաջնորդը զրույցներ ունեցավ նաև բակային ճամբարի կազմակերպիչների և ղեկավարների հետ: 

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)