1

fb you od

Տիկնիկագործ Ամեն Հովհաննիսյանի տիկնիկները Երևանյան ցուցահանդեսում PDF Տպել Էլ.փոստ
Լուրեր

A12018 թվականի հուլիսի 31-ին, Երևանի Հովհաննես Թումանյանի տուն թանգարանում բացվեց  տիկնիկների ցուցահանդեսը: Ցուցահանդեսի գլխավոր կազմակերպիչն է  տիկնիկամեծար Մարինա Խաչմանուկյանը: Ցուցահանդեսի նպատակն է  հանրաճանաչ  38411790դարձնել  տիկնիկագործությունը  Հայաստանում և հետամուտ է երկրում այն ճանաչվի  որպես կիրառական արվեստի առանձին ձյուղ: Արվեստի այս ճյուղը վաղուց է հաստատված բազում զարգացած երկրներում, գործում են անգամ տիկնիկների թանգարաններ: Սակայն նույնը չենք կարող ասել Հայաստանի մասին: Սույն ցուցահանդեսի նպատակն է հորդորել պետական համապատասխան մարմիներին, ի մասնավորի ՀՀ Սփյուռքի նախարարությանը՝  Հայաստանում նույնպես հիմնադրել տիկնիկների թանգարան:
Ցուցահանդեսին մասնակցում էին աշխարհի տարբեր երկրներից ժամանած շուրջ 40 տիկնիկագործներ, ովքեր ներկայացրել էին իրենց 150 -ից ավելի 38439925գործերը: Ցուցահանդեսին մասնակցում էր Վիրահայոց թեմի «Հովհաննես Թումանյանի տուն» կենտրոնի տիկնիկային թատրոնի ղեկավար, ճանաչված տիկնիկագործ Արմեն Հովհաննիսյանը: Շնորհալի տիկնիկագործը ներկայացել էր 3 գործերով.  Թումանյանի տիկնիկը, որը դիմավորում էր ցուցահանդեսի հյուրերին,  հեքիաթային թեյախմությունը՝  ներկայացնելով  հեքիաթի տարբեր կերպարներին՝ հավաքված թեյի սեղանի շուրջ՝ ինքնաեռով թեյ խմելիս և տարբեր թեմաների շուրջ զրուցելիս և Թումանյանի «Փարվանա» լեգենդի  հերոսուհի տիկնիկը, որ նստած լույսը ձեռքին, սպասում է կտրիճներին....տիկնիկը բացառիկ գործ է, քանի որ նա իրականում լացում է, աչքերից հոսում են արցունքները ... սպասելով սիրո անշեջ հուրը բերողին ...
Ցուցահանդեսը կշարունակվի մինչև օգոստոսի վերջը:
Հիրավի, բոլոր տիկնիկները բարի են, իսկ բոլոր հեքիաթներն ավարտվում են բարու հաղթանակով... Շտապեք հմայվելու հեքիաթային այս զարմանահրաշ ցուցահանդեսից: 

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)