1

fb you od

Վարդավառի տոնը Վիրահայոց թեմում PDF Տպել Էլ.փոստ
Լուրեր

A12018 թվականի հուլիսի 8-ին Հայ Առաքելական  Սուրբ Եկեղեցին տոնում էր մեր տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի 1Պայծառակերպությունը (Վարդավառ)։ Տոնը հավուր պատշաճի նշվեց Վիրահայոց թեմի եկեղեցիներում:  Ամենուրեք հայոց եկեղեցիներում օրվան նվիրված մտտուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ, քարոզ խոսվեց օրվա խորհրդի մասին: Հավարտ Սբ. Պատարագի մոռացության չմատնվեց նաև ավանդական  միմյանց վրա ջուր ցողալու սովորությունը,  որն ուրախ տրամադրություն էր ստեղծում ինչպես ջրողների, այնպես էլ ջրվողների մոտ: Օրվան նվիրված կազմակերպվեցին ուխտագնացություններ տարբեր սրբավայրեր ինչպես 2մայր հայրենիքում, այնպես էլ Վրաստանի հայաբնակ տարածաշրջաններ:
Քրիստոսի Պայծառակերպության առիթով Վիրահայոց թեմի Ախալցխայի Հոգևոր Տեսչությունը կազմակերպել էր ուխտագնացություն դեպի Ծուղրութ գյուղի շրջակայքում գտնվող խոնարհված «Մայր Եկեղեցի» կոչվող մատուռ։
Սրբատեղին դարեր շարունակ եղել է ուխտատեղի հավատացյալների համար հատկապես Վարդավառի տոնին, 3սակայն վերջին տարիներին երբեք այնտեղ Պատարագ չի մատուցվել։
Տոնի խորհուրդն ամբողջական դարձնելու համար Աստծո նախախնամությամբ վերացրեց այդ դարավոր լռությունը փոխարինելով Սրբալույս Պատարագով։
4Հրաշագործ սուրբ Մատուռում «Մայր Եկեղեցում» Սբ․ Պատարագ մատուցվեց ձեռամբ Ախալցխայի շրջանների հայության հոգևոր հովիվ Արժանապատիվ Տեր Թորգոմ Քահանա Վարդանյանի։
Սուրբ Պատարագին ներկա էին Ախալցխայի և հարակից շրջանների հավատացյալ ուխտավորները։6
Ախալցխայի և Բորժոմիի շրջանների հոգևոր տեսուչ Հոգեշնորհ Տեր Հակոբ աբեղա Սահակյանը ըստ հավուր պատշաճի մեկնեց օրվա խորհուրդը և կրկին անգամ պատմեց մեր օրերում տեղի ունեցած հրաշքների մասին, որոնք տեղի են ունեցել «Մայր Եկեղեցի» այցի եկած մի շարք հայորդիների հետ։
Հավարտ Սուրբ Պատարագի ներկա հավատացյալ ուխտավորները շնորհավորեցին միմյանց Տիրոջ Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության (Վարդավառ) տոնի առթիվ։ 

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)