1

fb you od

Հայոց Եկեղեցու Հայրապետը հանդիպեց ախալցխացի ուխտավորների հետ PDF Տպել Էլ.փոստ
Լուրեր

A112018 թվականի հունիսի 27-ին, Օրհնությամբ Վիրահայոց Թեմի Առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն Եպիսկոպոս Միրզախանյանի՝  Վիրահայոց թեմի Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդության Ախալցիխեի և Բորժոմիի շրջանների հոգևոր տեսուչ՝ Հոգշեշնորհ Տեր Հակոբ աբեղա Սահակյանը կազմակերպեց ուխտագնացություն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին։
Թվով 80 հավատացյալ հայորդիներ ջերմ ընդունելության արժանացան Ն.Ս․Օ․Տ ․Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Ծայրագույն Պատրիարք և Կաթողիկոսի 1կողմից։  Հանդիպումը ջերմ էր և օրհնաբեր: Վերջում ուխտավորները ստացան Վեհափառ Հայրապետի Օրհնությունը։ Հավատացյալները այցելեցին նաև Մայր Աթոռի թանգարան,եղան Էջմիածին քաղաքի Սբ․ Գայանե Եկեղեցում, որից հետո ուղևորվեցին Եռաբլուր Պանթեոն։
Օրվա երկրորդ կեսին ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ ախալցխահայության հանդիպումը Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանի եւ ՀՀ վարչապետի արտաքին հարցերով խորհրդական Արսեն Խառատյանի հետ։ Նախարար Հայրապետյանը  ջերմությամբ հիշատակեց Ախալցխայի 1918թ․ հերոսական ինքնապաշտպանության եւ Ծուղրութ գյուղում գտնվող հին ու արժեքովոր Ավետարանի մասին, արժևորեց  Ախալցխայի հերոսամարտը որպես  հայ ժողովրդի հպարտություններից մեկը, իսկ Ծուղրութի հազարամյա Ավետարանը՝ հայկականության խոսուն խորհրդանիշը: Սփյուռքի նախարարը իր խոսքում անդրադարձ 2կատարեց Վրաստանում առկա կրթական, մշակութային խնդիրներին՝ ընդգծելով, որ դրանք մշտապես լինելու են նախարարության ուշադրության կենտրոնում:
ՀՀ վարչապետի խորհրդական Արսեն Խառատյանն իր խոսքում նշեց, որ Հայաստան-Վրաստան հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա եւ Վրաստանի հայությունը կամրջի դերակատարություն ունի հայ-վրացական հարաբերություններում: Նա նաեւ նշեց, որ պետք է աշխատանք տարվի եղած հարաբերությունները խորացնելու և առավել գործնական դարձնելու՝ ի փառս երկու երկրների ժողովուրդների բարեկեցության:
Հանդիպման ընթացքում Ախալցխայի հոգեւոր տեսուչ հայր Հակոբ աբեղա Սահակյանը եւ վերլուծաբան-լրագրող Էդուարդ Այվազյանը անդրադարձան մշակութային, կրթական ու հոգեւոր հարցերին, պատշաճ կերպով ներկայացնելով իրավիճակը շրջանում։ Իրենց հերթին ՀՀ սփյուռքի նախարարը և վարչապետի խորհրդականը 3վստահեցրին, որ  բարձրաձայնված  հարցերը կգտնվեն նրանց ուշադրության կենտրոնում։
Հանդիպման ժամանակ ՋԱՀ-ի փոխտնօրեն Սամվել Մկոյանը ներկայացրեց իրենց կազմակերպության կողմից  Ջավախքում «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների ցանցի ստեղծման ծրագիրը, նշեց, որ համապատասխան աջակցության դեպքում  իրենք նպատակ ունեն նմանատիպ կենտրոններ բացել նաեւ Ախալցխայի շրջանում։  ՋԱՀ-ի փոխտնօրենը նախարարին ու վարչապետի խորհրդականին հուլիսի 7-ին հրավիրեց Ջավախք՝ մասնակցելու Ջիվանու օրվան նվիրված միջոցառումներին։
Հավատացյալների ուխտագնացությունն ավարտվեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելությամբ: Ախալցխացիները իրենց երախտագիտությունն են հայտնում գործարար ու բարերար Անդրանիկ Բաբոյանին՝ ում նյութական աջակցության շնորհիվ իրականացվեց տվյալ ուտագնացությունը մայր հայրենիք: 

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)