1

fb you od

Վիրահայոց թեմի առաջնորդի հանդիպումը Վրաստանի կառավարությունում PDF Տպել Էլ.փոստ
Լուրեր

A12018 թվականի հունիսի 7-ին, Վրաստանի կառավարության շենքում, կայացավ Վրաստանի հաշտության և  քաղաքացիական հավասարության հարցերով պետական նախարար Քեթևան Ցխելաշվիլիի հանդիպումը Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի հետ:
Հանդիպմանը  պետնախարար Ցիխելաշվիլին ողջունելով հյուրերին, ընդգծեց, որ  ուրախ է  իրեն այցելելու համար և պատրաստ է  լսելու ու քննարկելու  բոլոր այն հարցերը, որոնք անհանգստացնում են Վիրահայոց թեմին:
Տիկին նախարարը առանձնահատուկ նշեց հայ երիտասարդների ակտիվ մասնակցությունը 1+4 կրթական ծրագրին, ինչպես նաև  ընդգրկվածությունը  վերապատրաստման և փորձի ձեռք բերման տարբեր  ծրագրերին: Պետնախարարը  հույս հայտնեց, որ այս երիտասարդները  տարածաշրջաններ վերադառնալուց հետո իրենց օգտակարությունը կբերեն տեղի բնակչությանը:
Հանդիպման ընթացքում կայացավ Թեմակալ առաջնորդի կողմից  առաջադրված երեք հիմնական հարցերի քննարկումը: Առաջինը դա  Գումբուրդոյի եկեղեցու բակում վերաթաղված ոսկորների վրա հուշաքարի տեղադրման մասին անցած՝ 2017 թվականին ձեռք բերված եռակողմ բանավոր պայմանավորվածության հարցն էր: 34642233
Վազգեն Սրբազանը առաջարկեց չուշացնել Պատրիարքարանի, կառավարության և Թեմի  միջև բանավոր պայմանավորվածության համաձայն գրավոր հուշագրի ստորագրումը՝ դյուրացնելու համար  հետագա խնդիրների լուծումը:
Երկրորդ հարցով զրույցը վերաբերեց Թանդոյանց Սուրբ Աստվածածին եկեղեցու  շուրջ ստեղծված իրավիճակին:  Վիրահայոց թեմի առաջնորդը առաջարկեց Հաշտության և քաղաքացիական հավասարության նախարարությանը՝ ի դեմս պետնախարար Քեթևան Ցիխելաշվիլիի, գործնական մասնակցություն  բերել խնդիրը համերաշխությամբ և փոխադարձ ըմբռնումով լուծելու համար:
Որպես երրորդ հարց Թեմակալ առաջնորդը խնդրեց  նախարարի միջամտությունը  Վրաստանում գործող փաստացի հայկական եկեղեցիները, որոնց ամբողջական փաթեթը ներկայացված է կառավարությանը, իրավաբանորեն Վիրահայոց թեմին վերադարձնելու հարցին:
Հանդիպման ավարտին նախարար Ցիխելաշվիլին  խոստացավ խնդրո  այս երեք հարցերը ուսումնասիրել, անդրադառնալ և օգնել դրանց լուծմանը: Տիկին պետնախարարը կարևորեց հայ համայնքի ընդգրկվածությունը վրաց հասարակությանը և ընդգծեց, որ պետք է  արվի ամեն ինչ, որպեսզի որևէ մեկը չզգա, որ Վրաստան աշխարհում իր իրավունքները ոտնահարվում են:
Վիրահայոց թեմի առաջնորդն իր գնահատանքն ուղղեց Վրաստանի պետնախարարին վիրահայ համայնքին հուզող  հարցերը ունկնդրելու  համար և հույս հայտնեց, որ բոլորի ջանքերով  խնդիրները  կստանան  համապատասխան  լուծում:
Վրաստանի հաշտության և քաղաքացիական  հավասարության հարցերի պետական նախարար Քեթևան Ցիխելաշվիլիի հետ հանդիպմանը Վիրահայոց թեմի առաջնորդին ընկերակցում էր Թեմի Իրավական հարցերի և համագործակցության բաժնի  տնօրեն Միքայել Ավագյանը: 

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)