1

fb you od

«Կաթնապուրի» տոնը Փոքր Խանչալի գյուղում PDF Տպել Էլ.փոստ
Լուրեր

A1Հայ ժողովուրդն իր հարուստ մշակութային անցյալում նաև հարուստ տոնացույց է ունեցել, սակայն տոնացուցային օրերից շատերը ժամանակի ընթացքում մոռացվել են,մնալով անցյալի գրկում: Համբարձման կամ Կաթնապուրի տոնը նշվում է Զատիկից ուղիղ 40 օր հետո:Այն Քրիստոսի երկինք համբառնալու պատկերացումն է քրիստոնեական տոնացույցի մեջ: Նինոծմինդայի շրջանի Փոքր Խանչալի գյուղում այն պահպանվել և  մինչև օրս նշվում է, դառնալով ուխտի օր  և  վերածվելով ժողովրդական տոնահանդեսի, որը տարեցտարի ավելի ու ավելի  է ընդարձակում  շրջանակները: DSC05135
 Տեղի բնակիչ, այժմ Թբիլիսիի Իլիայի  համալսարանի մագիստրատուրայի ուսանողուհի Արմենուհի Պոդոսյանը, որոշեց տոնական  միջոցառման մասնակիցներ դարձնել նաև Վիրահայոց թեմի երիտասարդական բաժինը և «Հայարտուն» կենտրոնի ստեղծագործական խմբերին:Մտահղացումն իրականացնելու համար  նրա նախագիծը ֆինանսավորում ստացավ Վրաստանի Մշակույթի և Սպորտի  DSC05158նախարարությունից:  Տոնը շարժական է և Փոքր Խանչալի գյուղում  ընդունված է նշել հունիսի առաջին կիրակի օրը:   
2018 թվականի հունիսի 3-ին Կաթնապուրի տոնը Փոքր Խանչալի գյուղում նշվեց  առավելագույն հանդիսավորությամբ:  Այստեղ էին ժամանել բազում ուխտավորներ հարակից  շրջաններից ու գյուղերից:  Տոնահանդեսին միացան նաև կազմակերպիչները՝Վիրահայոց թեմի երիտասարդական բաժնի տնօրեն Վալերի Բադալյանի, ծրագրերի համակարգող Նինա Սերոպովայի, «Տարոն» պարային համույթը պարուսույց Սուրեն Աբրամյանի  և օպերատոր-լուսանկարիչ Գևորգ Պողոսովի առաջնորդությամբ:   IMG 5551
Կաթնապուրի նախապատրաստությունը սկսվել էր դեռևս նախօրեին:Ավանդույթի համաձայն ընտրվել էին կազմակերպիչ պապիկն ու տատիկը: Այս տարի տոնի պապիկն էր  Անդրանիկ Ավագյանը, իսկ տատիկը՝ նախագծի հեղինակը: Տոնի խորհուրդը Սուրբ Սարը բարձրանալը,տեղի Թևաթորոս մատուռում  մոմ վառելը, IMG 5646աղոթք անելն ու սարի ետևի լանջին  վիճակ հանելն էր՝ ուշացած հույսի ու երազանքի  իրականացման ակնկալիքով:
Թբիլիսիից ժամանած երիտասարդների խումբը միանալով տեղացիներին և մյուս ուխտավորներին,  լուսաբացին, արհամարհելով ցուրտն ու մութը, բարձրացավ Սուրբ Սարը, հինավուրց և ուխտակատար մատուռում մոմեր վառեց  և աղոթք անելուց հետո, վաղ լուսաբացին  արդեն իջավ ուղղաձիգ սարի  ետևի լանջին: Ասում են՝ վայրէջքի ճանապարհին սայթաքողը կամ ընկնողը այդ տարի անպայման կգտնի իր երջանկությունը:
Կաթնապուրի տոնի խորհրդանիշերից մեկը ծաղիկներից ծաղկամորը նվիրված տոնի ամենամեծ փունջը կապելն է եղել, որով հետո ծածկել են վիճակահանության կճուճը: Սուրբ Սարի հանդիպակաց լանջին՝ սառնորակ աղբյուրի մոտ սարից իջնողներին  սպասում էին ծաղկամայրն ու վիճակահանության կճուճը:Ուրախ երգի  և վիճակի քառյակներով  ընթացավ վիճակահանությունը, IMG 5647կանխագուշակելով հույսերի և նպատակների իրականացում:
Տոնական օրը Փոքր Խանչալիում  շարունակվեց փռված դաշտում կլոր շուրջպարերով: Տարածվեց շուրջբոլորը Թբիլիսիից ժամանած «Հայարտուն» կենտրոնի «Տարոն» պարային համույթի ուրախ պարը,IMG 5648  մենակատարներ Աննա Բադալյանի, Աիդա Բազոյանի ելույթները, որոնց  իրենց գեղեցիկ կատարումներով միացան գյուղի շնորհալի մենակատարները, պարային խումբը, տեղի հանրային դպրոցի  երգի- պարի համույթը: Իսկ նախնիներից փոխանցված «Կաթնաղբյուր»  տոնի շուրջպարը դարձավ սարալանջին ներդաշնակված երկու-երեք շրջանով պար, որին միացան գյուղի բնակիչները, հյուրերը...Ի դեպ այս IMG 5649շուրջպարերը նույնպես Էրզրումյան պարերն են, որոնք այսօր միայն Փոքր Խանչալիում են պահպանվել և իրենցից մշակութային մեծ արժեք են ներկայացնում: Ահա այսպես նշվեց Կաթնապուրի տոնը Նինոծմինդայի շրջանի Փոքր Խանչալի գյուղում:
Նախագծի հեղինակ՝ Արմենուհի Պոդոսյանը, Վիրահայոց թեմի երիտասարդական բաժինը և «Հայարտուն» կենտրոնը շնորհակալություն են հայտնում Վրաստանի Մշակույթի և Սպորտի նախարարությանը նախագծի իրականացումը հովանավորելու համար: IMG 5735
Կաթնապուրի տոնը նույն Համբարձման կամ ինչպես ժողովրդի մեջ տարածված է ասել Վիճակի տոնն է: Տոնն իրենց հետ Փոքր Խանչալի բերել են Էրզրումի տարբեր գյուղերից գաղթած ու այստեղ վերաբնակված գյուղի նախնիները: Կաթնապուրի տոնը ըստ պատմական աղբյուրների, ոչ միայն Էրզրումում, այլև Արևմտյան Հայաստանի այլ Նահանգներում է նշվել:  Նախկինում Կաթնապուրի օրը բոլոր տներում կաթնապուր են եփել: Ոմանք կաթնապուրի կաթսայի տակ վառվող IMG 5795կրակի մեջ յոթ աղոթքով հանգուցած ձեռքի կապն են այրել: Որոշ տեղերում կաթնապուրը եփել են խմբովի`արտերի մեջ, և մի քանի շերեփ շաղ են տվել արտերի շուրջը` բերքի առատությունն ապահովելու և արտը կարկուտից ու վնասակար միջատներից պաշտպանելու համար:
Այսօր  Փոքր Խանչալիում, կաթնապուրի փոխարեն, տներում գառ են մորթում, մատաղ անում: Նախկինում, ատիկից մինչև Համբարձում կաթնապուր չեն եփել, որպեսզի կովերի կաթը չպակասի, իսկ Կաթնապուրի տոնին եփվող ապուրը մեծ սիրով մատաղի նման բաժանել են տեղացիներին և հյուրերին: 

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)