1

fb you od

Վիրահայ երիտասարդները ճանաչողական այցով հատեցին Ռիկոթի լեռանցքը PDF Տպել Էլ.փոստ
Լուրեր

32926145Վիրահայոց թեմի երիտասարդական բաժինը  տարեցտարի ընդլայնում է Վրաստանի տարբեր տարածաշրջաններում գտնվող հոգևոր և ճարտարապետական կոթողներ  ճանաչողական այցելությունների աշխարհագրությունը: Հայ երիտասարդների  ճանաչողական այցի երթուղին այս անգամ Ռիկոթի լեռնանցքի հատումն էր և Վրաստանի Իմերեթի հոգևոր կենտրոններ  ուխտագնացությունը:  32938346
2018 թվականի մայիսի 19-ին,  թեմի երիտասարդական բաժնի նախաձեռնությամբ ստեղծված կամավորների պատրաստության դասընթացների սովորողները, Ռուսթավիի Սբ. Գրիգոր Նարեկացի կրթամշակութային և երիտասարդության կենտրոնի ակտիվիստները, թբիլիսահայ երիտասարդության ներկայացուցիչները, Վիրահայոց թեմի երիտասարդական բաժնի տնօրեն Վալերի Բադալյանի և  ծրագրերի համակարգող Նինա Սերոպովայի առաջնորդությամբ ուղղվեցին դեպի Գելաթի վանք:
Վիրահայ երիտասարդների ուղևորությունը մեկնարկեց վաղ առավոտյան Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցուց: Չորս տասնյակից ավելի երիտասարդներ, ստանալով Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի հայրական օրհնությունը և բարեմաղթանքը, բռնեցին դեպի Ռիկոթի տանող ճանապարհը:
33421596Հրաշալի էր  ճանապարհը, ի մասնավորի 1982  թվականին Ռիկոթի լեռնանցքով բացված 1722 մետր երկարությամբ ավտոմոբիլային թունելով  ընթացքը:
Վրաց ուղղափառ եկեղեցու խոշորագույն միջնադարյան վանքերից մեկը Քութայիսում, Գելաթի վանքը 1994 թվականից ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտ է: Գելաթի վանքը հիմնել է 1106 թվականին Դավիթ Դ Շինարար թագավորը։ Հետագայում այս տաճարը դարձել է  դամբարանատեղ: Գելաթի Սուրբ Աստվածածին կամ ուղղակի Գելաթի վանքում  հուղարկավորված է Վրաստանի թագավոր և հայ ժողովրդի մեծ բարեկամ Դավիթ Շինարարը:
16-րդ դարի երկրորդ կեսից մինչև 1814 թվականը  տաճարը եղել է ՎՈւԵ Կաթողիկոսի նստավայր, ինչպես նաև երկրի եկեղեցական և մշակութային կյանքի գլխավոր կենտրոններից մեկը։
Երիտասարդները հետաքրքրությամբ դիտեցին  վանքի բոլոր շինությունները, իրենց հիշողության մեջ անջնջելիորեն ամրագրելով հինավուրց կառույցի զարմանահրաշ տեսքը:
Հետաքրքիր էր նաև  Տղիբուլի մունիցիպալիտետի Մոծամեթա գյուղի  վանքային անսամբլը: Այս մենաստանը  հին վրացական մշակույթի կարևոր հուշարձաններից մեկն է, անտառախիտ բնության գրկում: Այն կառուցվել է Սուրբ տանջահար եղբայրներ Դավիթ և Կոնստանտին Մխեիձեների հիշատակին: Եղբայրները ենթարկվեցին աննկարագրելի հալածանքների, բայց չհրաժարվեցին իրենց հավատից և ընկան արիաբար:  Դավիթ և Կոնստանտինե Մխեիձե եղբայրների  մասունքները պահվում են այս եկեղեցում: 33041384
Հաջորդ կանգառը երիտասարդների խումբը կատարեց Քութաիսիի Բագրատի տաճարում, որը այս քաղաքի հինավուրց մշակութային ավանդույթի վկայությունն է:  Բագրատի տաճարը կառուցվել է 11-րդ դարում Վրաստանի Բագրատ III թագավորի օրոք: Այն եղել է Վրաստանի միասնական թագավորության Գլխավոր տաճարը և 1003 թվականին օծվել է Աստվածածոր ննջման պատվին:
Հայ երիտասարդների խումբը, որոնց շրջանոմ կային այնպիսիները, ովքեր առաջին անգամ էին  այցելում այս հինավուրց պատմա-մշակութային և հոգևոր  կոթողներ, գոհունակությամբ և երախտագիտությամբ  նշեցին նման  այցերի կարևորությունը, քանզի հնարավորություն է ընձեռվում  Վրաստանի բնակիչ հայ երիտասարդներին ծանոթանալու իրենց ծննդավայրի  պատմական և հոգևոր  արժեքներին, նաև քաղաքից դուրս  ընկերների շրջապատում վայելելու գարնանային բնության գեղեցկությունն ու հմայքը:
Օրվա վերջին հոգևոր կոթողի մոտ Տերունական աղոթքն ասելուց հետո, երիտասարդների խումբը բարձր տրամադրությամբ և ճանաչողական մեծ լիցքով վերադարձավ Թբիլիսի: 

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)