1

fb you od

Հայկական տոլմայի բուրմունքը տարածվեց նաև Ախալցիխեում PDF Տպել Էլ.փոստ
Լուրեր

A12018 թվականի մայիսի  16-ին, Օրհնությամբ Վիրահայոց Թեմի Առաջնորդ 3Գերաշնորհ Տեր Վազգեն Եպիսկոպոս Միրզախանյանի, Ախալցիխեի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Եկեղեցու բակում առաջին անգամ տեղի ունեցավ <<Հայկական Տոլմա>> փառատոնը։ Փառատոնը կազմակերպել էր Ախալցիխեի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Եկեղեցու Տիկնանց Միությունը նախագահությամբ՝ Երեցկին Անահիտ Վարդանյանի։ Փառատոնին մատուցվեցին շուրջ 20 տեսակի հայկական տոլմաներ, որոնք մեծ սիրով համտեսեցին ներկաները: Փառատոնն ավելի գունեղ և ուրախ անցկացնելու համար իրենց ելույթներով հանդես եկան Ախալցիխեի Հոգևոր Տեսչության կից  <<Ախալցխա երգի և պարի համույթ>>-ը։
1Փառատոնը հիմնադրվել և առաջին անգամ անցկացվել է 2011 թվականին «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման հասարակական կազմակերպության» կողմից։ Փառատոնի նպատակն է ապահովել հայկական ավանդական ուտեստի՝ տոլմայի ժողովրդականացումն ու հայկական մշակույթի՝ հայկական խոհանոցի ոչ նյութական արժեքների ամրապնդումը:
Ախալցիխեի Հոգևոր Տեսչությունը փառատոնին իրենց պատրաստած 2տոլմաներով ներկայացած բոլոր մասնակիցներին հանձնեց շնորհակալագիր և նվիրեց խոհարարական գոգնոցներ։
 Հոգևոր Տեսչությունը ի դեմս Հոգեշնորհ Տեր Հակոբ աբեղա Սահակյանի, Ախալցիխեի  հարակից  շրջանների  հոգևոր հովիվ Արժանապատիվ Տեր Թորգոմ քահանա Վարդանյանի և Երեցկին Անահիտ Վարդանյանի իրենց խորին շնորհակալությունն են հայտնում <<Հայկական Տոլմա>> փառատոնի բոլոր մասնակիցներին։ 

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)