Թանդոյանց եկեղեցու վերաբերյալ Կրոնների խորհրդի դիմումը՝ ուղղված Վրաստանի իշխանություններին |
Լուրեր |
Ցանկանում ենք արձագանքել Թբիլիսիում, Աղմաշենեբելի պողոտա թիվ 38-ում գտնվող պատմական հայոց տաճարը՝ Թանդոյանց Սուրբ Աստվածածին եկեղեցին Պատրիարքարանին փոխանցելու հարցին: Ինչպես հայտնի դարձավ, 2017 թվականին պետությունը հայոց տաճարը փոխանցեց Վրաստանի Ուղղափառ Եկեղեցու սեփականությանը: Բազում պատմական աղբյուրներ և փաստեր հաստատում են այն, որ մինչ խորհրդային բռնագրավումը շինությունը պատկանում էր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն: Այսօր տաճարի տարածքի վրա ընթանում են աշխատանքներ, որոնք փոխում են հուշարձանի տեսքը և ջնջում մեր հայ համաքաղաքացիների պատմական հետքն ու ավանդը: Ուզում ենք նշել, որ Թանդոյանց եկեղեցու հարցը առանձին վերցված դեպք չէ և այն կրոնական միավորումների համար խորհրդային ժամանակաշրջանում բռնագրավված ունեցվածքը վերադարձնելու (ռեստիտուցիայի) չլուծված հիմնախնդրի մասն է և ակնհայտ օրինակը: Կրոնների խորհրդի անդամներս, երկար տարիներ սրտի ցավով խոսում ենք այն մասին, որ պետությունը չի դրսևորում կամք վերադարձնելու կրոնական շինությունները իրենց պատմական սեփականատերերին: Այդ ընթացքում, հուշարձանների մեծ մասը փլուզվում է, խեղաթյուրվում է նրանց տեսքը, ջնջվում է բազմաթիվ կրոնական խմբերի նշանակալից հետքը Վրաստանի պատմությունում և խախտվում է բազմազանությամբ հարուստ վրացական մշակույթի ամբողջությունը: Դիմում ենք Վրաստանի իշխանությանը.
Վրաստանի ժողովրդական պաշտպանին առընթեր գործող Կրոնների խորհրդի անդամ կրոնական միավորումներ |