1

fb you od

Սուրբ Հարության տոնը դպրոցականների ներկայացմամբ PDF Տպել Էլ.փոստ
Լուրեր

A12018 թվականի ապրիլի 15-ին Վիրահայոց թեմի Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցում Աշխարհամատրան կիրակիին  (Կանաչ կիրակի) մատուցած Սուրբ և Անմահ Պատարագին, որը մատուցեց արժանապատիվ Տեր Մանուկ քահանա Զեյնալյանը հաջորդեց  եկեղեցու ներսում մայրաքաղաքի թիվ 104 հանրային IMG 1666հայոց դպրոցի (տնօրեն՝ Իրինա Ժամկոչյան)  երկրորդ դասարանի աշակերտների մասնակցությամբ Սուրբ Հարության տոնին նվիրված  գեղեցիկ միջոցառումը:
Տոնահանդեսին ընդգրկված էր ողջ դասարանը:  Հայկական գեղեցիկ  տարազով զուգված աշակերտները  կանգնեցին Սուրբ խորանի մոտ  և Տերունական աղոթքն ասելուց հետո ներկայացրեցին  գեղեցիկ մոնտաժ՝ նվիրված Մեծ Պահքից մինչև Սուրբ Հարության տոնն ընկած ժամանակաշրջանին:
IMG 1678Դպրոցականները մեկ առ մեկ խոսեցին Պահքի շաբաթների, Ավագ  շաբաթվա օրերի  խորհուրդների մասին:  Գովելի էր ուսուցչուհու՝ Նանա Բաղդասարյանի կատարած աշխատանքը: Ցուցադրելով  քրիստոնեական հավատքի գլխավոր տոնի իմաստն ու բովանդակությունը, զուգահեռաբար ցուցադրվեցին նաև  ժողովրդական ավանդույթն ու սովորությունները: Պարաստվել էր Մեծ Պասը  խորհրդանշող  Ակլատիզ տիկնիկը: Դպրոցականները  Ակլատիզի վրա, որն  իրենից առարկայորեն ներկայացնում է մի սոխ, յոթ փետուր խրեցին, գեղեցիկ արտասանությամբ պատմելով  IMG 1684փետուրների նշանակության մասին:
Ու հասնելով  Սուրբ Հարության բաղձալի տոնին, ներկայացրեցին  ձու ներկելու, փլավ պատրաստելու, ձուկ եփելու և գինի խմելու խորհուրդները: 
Միջոցառումն օրհնության խոսքով եզրափակեց  Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի հոգևոր տեսուչ Տեր Մանուկ քահանա Զեյնալյանը: Վերջինս ներկաներին փոխանցեց  Վիրահայոց թեմի առաջնորդի հայրական օրհնությունը և ջերմ սերը:  Բարձր գնահատելով միջոցառման կազմակերպումը և եկեղեցու ներսում այն ցուցադրելու  նպատակը: Տեր Մանուկ քահանան արժևորեց  երեխաներին եկեղեցուն մոտեցնելու, հավատքով դաստիարակելու նշանակությունը: Հոգևոր տեսուչը գնահատանքի խոսքեր ուղղեց դպրոցի տնօրինությանը, ի մասնավորի տոնահանդեսին ներկա տիկին Իրինա Ժամկոչյանին, ուսուցչուհի Նանա Բաղդասարյանին և  երկրորդ դասարանի աշակերտների ծնողներին, ում աջակցությամբ և պատրաստակամությամբ այդպես գեղեցիկ ցուցադրվեց Սուրբ Զատիկը երկրորդ դասարանի  սովորողների ուժերով:
Միջոցառումն ուղեկցվեց  Զատկական տոնին նվիրված երգերով և երաժշտությամբ: 

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)