1

fb you od

Վիրահայոց թեմի առաջնորդը ելույթ ունեցավ Վրաստանի կրոնի գործակալության հաշվետու ժողովում PDF Տպել Էլ.փոստ
Լուրեր

A12018 թվականի մարտի 7-ին, Թբիլիսիի «Քորթիարդ մերիոտ» հյուրանոցում տեղի ունեցավ Վրաստանի Կրոնի հարցերով պետական գործակալության 2016-2017 թվականների հաշվետվության շնորհանդեսը: Շնորհանդեսին հրավիրված էին 1Վրաստանում գործող կրոնական համայնքների, Վրաստանի իշխանությունների, միջազգային կազմակերպությունների և դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչները:

Շնորհանդեսին իր օրհնաբեր ներկայությունն էր բերել Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը:

Հաշվետվությունը ներկայացրեց Կրոնի հարցերով պետական գործակալության նախագահ Զազա Վաշախմաձեն: Գործակալության նախագահը ուշադրությունը բևեռեց երկրում կրոնի ազատության տեսակետից առկա մարտահրավերների, հատկապես բռնագրավված տարածքների վրա, որտեղ մշտապես կոպիտ կերպով խախտվում են բնիկ բնակչության՝ վրացիների իրավունքները կրոնի, արտահատվելու, տեղաշարժի ազատության տեսակետից, ինչպես նաև վրացական հետքը ջնջելու նպատակով ընթացող վրացական հոգևոր մշակութային հուշարձանների 2ինքնակամ «վերակառուցման» վրա:

Գործակալության նախագահը շոշափեց նաև «Մարդու իրավունքների պաշտպանության կառավարական գործնական պլանի շրջանակներում տարբեր կառույցների աշխատակիցների համար «Աշխարհիկության և կրոնական չեզոքության» թեմայով անցկացված վարժանքները, ինչպես նաև գործակալության միջազգային հարաբերությունների տեսանկյունից ծավալած գործունեությունը և այլ թեմաներ:

Հաշվետու ժողովում ելույթ ունեցավ Վիրահայոց թեմի առաջնորդը: Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոսը դրական գնահատելով Կրոնի գործակալության գործունեությունը նշեց, որ գործակալության եռամյա գործունեությունը ապացուցեց պետության կողմից տվյալ ինստիտուտի ստեղծման կարևորությունը, քանզի գործակալությունը դարձավ մի կառույց, որին կրոնական հայանքները կարող են դիմել իրենց հիմնախնդիրների լուծման խնդրով: Սակայն նշեց գործակալության իրավասությունները որոշակի ընդարձակելու կարիքը:3 Վազգեն Սրբազանը ընդգծեց կրոնական համայնքների նկատմամբ հավասար և արդարացի մոտեցման անհրաժեշտությունը, որպեսզի կրոնական համայնքները ոչ թե վիճեն իրենց պատմական ժառանգության հետ կապված հարցերով, այլ լծվեն երկրում հոգևոր-բարոյական մթնոլորտի առողջացման սուրբ գործին-կարևորեց Վազգեն Սրբազանը և շոշափեց Կրոնի մասին օրենքի մշակման անհրաժեշտության և գործող օրենսդրությունում համապատասխան փոփոխություններ մտցնելու հարցը, որը նկատի կունենա կրոնական և ազգային համայնքներին հարկային և այլ նշանակության հավասար արտոնություններ ու պարտավորություններ շնորհելը:

Մի քանի կրոնական կազմակերպությունների առաջնորդներ իրենց ելույթներում հնչեցրին խորհրդային բռնատիրական ռեժիմի ժամանակ հասցված վնասի մասնակի փոխհատուցում ստացող կրոնական համայնքների թիվը ավելացնելու դիմում: 

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)