Սուսաննա Մկրտչյանի մանրանկարչությունը «Ռաֆայել Ջավախ» կենտրոնում |
![]() |
![]() |
![]() |
Լուրեր |
Կենտրոնի պատերը զարդարում էին Աստվածաշնչյան թեմաներով գործվածքի վրա կատարված 20-ից ավելի մանրանկարները, որ բազմաժանր արվեստագետի անսահման տաղանդի հիանալի արտահայտություն էր, ներկայացնելով Աստծու որդու կյանքը՝ նրա աշխարհ գալու ավետիսով մինչև Երկինք համարձմամբ, համահունչ Դահլիճը բազմամարդ էր.հանդիսությանը ներկա էին Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Հենզել Մկոյանը, Նինոծմինդայի շրջանի Ժողովրդական ժողովի նախագահ Սմբատ Կուրղինյանը, տեղական իշխանության ներկայացուցիչներ, մշակույթի, արվեստի գործիչներ, բազում մտավորականներ և արվեստի երկրպագուներ: Ցուցահանդեսի բացմանը իր օրհնաբեր ներկայությունն էր բերել Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, Սամցխե-Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդության հոգևոր ծառայողներ Տեր Արմաշ Պողոսյան և Տեր Տաթև Մարուքյան քահանաների ընկերակցությամբ և սարկավագաց դասի ուղեկցությամբ: Ցուցահանդեսի բացմանը ներկա էր ՀՀ Գյումրիից ժամանած հեղինակը՝ Սուսաննա Մկրտչյանը: Ցուցահանդեսը բացեց Վիրահայոց թեմի Նինոծմինդայի «Ռաֆայել Ջավախ» կենտրոնի տնօրեն, բանաստեղծ Ժորա Սնխչյանը: Արժևորելով մանրանկարչության միջոցով հոգևոր կյանքը արտահայտելու և տեսանելի ու ըմբռնելի դարձնելու կարևորությունը, բանախոսը արձանագրեց նաև Սուսաննա Մկրտչյանի մոտեցումը հոգևոր դրվագներին, տարբեր տարրերի միջոցով Աստվածաշնչյան գաղափարները առավել հասկանալի դարձնելու նպատակը: Ողջույնի և շնորհավորանքի խոսքով հանդես եկավ նաև պատգամավոր Հենզել Մկոյանը: Շնորհաշատ նկարչուհի Սուսաննա Մկրտչյանն իր խոսքում նշեց, որ ներքին մղումով, 48-օրյա Մեծ Պահքը իր մոտ արտահայտվել է այս մանրանկարների ստեղծմամբ, նպատակ ունենալով սերունդներին տեսանելի դարձնել Աստծու որդու կյանքի ուղին, խաչելությունը մարդկության փրկության համար: Տաղանդավոր արվեստագետը երախտագիտություն հայտնեց Վիրահայոց թեմի առաջնորդին, ցուցահանդեսի կազմակերպիչներին, տեղի հոգևոր հովվին և Ռաֆայել Ջավախ կենտրոնին՝ իր արվեստը հայաբնակ այս տարածաշրջանում ներկայացնելու և Իր օրհնությունը հղելով ներկաներին, Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոսը ներկաներին փոխանցեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի հայրական ջերմ սերն ու բարեմաղթանքները: Թեմակալ առաջնորդը բարձր գնահատեց Սուսաննա Մկրտչյանի արվեստը, նրա հմուտ ձեռքերով և լայն մտահորիզոնով կերտած աշխատանքների միջոցով ոչ միայն գեղեցիկը, առինքնողը և վեհը ցույց տալու կարողությունը, այլև հոգևորով դաստիարակելու, Աստվածաշնչով ջերմացնելու և բարին արարելու պատգամը: Թեմակալ առաջնորդը գնահատանքի խոսքեր ուղղեց նաև տեղի հոգևոր հովվության, մշակութային կենտրոնի և տեղական իշխանությունների արդյունավետ համագործակցությանը՝ ի նպաստ շրջանում հոգևոր և մշակութային կյանքի զարգացման: Սուսաննա Մկրտչյանի մանրանկարչությունը Վիրահայոց թեմի Նինոծմինդայի «Ռաֆայել Ջավախ» կենտրոնում կցուցադրվի մեկ ամսվա ընթացքում: |