Հարիսայի փառատոնը Նինոծմինդայի շրջանի գյուղերում |
![]() |
![]() |
![]() |
Լուրեր |
Փետրվարի 6-ին հայկական ազգային կերակրատեսակի՝ հարիսայի փառատոնին, որը վիրահայոց թեմի և Վրաստանի հայ կանանց «Շուշանիկ» միության նախաձեռնությամբ արդեն մի քանի անգամ անցկացվել է քաղաքամայր Թբիլիսիում, ընդգրկվեց նաև Հարիսայի փառատոններ կազմակերպվեցին Ջիգրաշենում և Մազարայում: Եկեղեցիների խաչի քավորներ Մնացական Կարապետյանը և Գարեգին Մանուկյանը առաջին նախակարապետները դարձան հրաշալի ազգային տոնախմբության՝ իրենց ընտանիքներում հարիսա պատրաստելով և տոնի մասնակիցներին հյուրասիրելով: Տոնախմբության ընթացքում Տեր Արմաշ քհն Պողոսյանը օրհնեց ներկաներին, հարիսան, Հանդիսույթը իրենց ելույթով զարդարեցին «Նաիրի» պարային համույթի անդամները (պարուսույց՝ Լուսինե Մզիկյան), երկու գյուղերի երիտասարդները: Բարեկենդանը, Հայ Առաքելական Եկեղեցու շարժական տոներից է, նշվում է Մեծ պահոց քառասնօրյա շրջանին նախորդող կիրակի օրը։ Փետրվարի 11-ին, Բուն Բարեկենդանին, փառատոնի կիզակետը կտեղափոխվի քաղաքի Ռաֆայել Ջավախ կրթամշակութային կենտրոն, որի հարիսայի փառատոնը կլինի ամփոփիչը շրջանում: |