1

fb you od

Հարիսայի փառատոնը Ախալքալաքի շրջանի գյուղերում PDF Տպել Էլ.փոստ
Լուրեր

A1 Բարեկենդանը, Հայ Առաքելական Եկեղեցու շարժական տոներից է, նշվում է Մեծ պահոց քառասնօրյա շրջանին նախորդող կիրակի օրը։ Առավելապես ժողովրդական տոնախմբության, խրախճանքի, ազատության այս օրը կարծես հավատացյալ ժողովրդին հիշեցնում է դրախտային երջանկությունն ու զվարթությունը:1 1

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու օրացույցով, այս տարի Բուն Բարեկենդանը կտոնվի հարիսայի փառատոնով, որը մեկշաբաթյա կտրվածքով, 2018 թվականի փետրվարի 4-11-ը անց է կացվում Վիրահայոց թեմի հայաբնակ բոլոր տարածաշրջաններում:

Փետրվարի 5-ին, հարիսայի փառատոնին միացավ Վիրահայոց թեմի Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդությունը:

Բազմամարդ էր Ախալքալաքի շրջանի Կարծախ գյուղի եկեղեցու հարակից տարածքը: Չնայած ցրտաշունչ եղանակին, օրը տոնական էր և արևը տաքացնող: Գյուղի Սուրբ Հովհաննես 1 2Կարապետ եկեղեցում Դիլիսկայի և հարակից համայնքների հոգևոր հովիվ Արժանապատիվ Տեր Տիգրան քահանա Մխիթարյանի օրհնության խոսքից հետո կատարվեց հանդիսավոր ժամերգություն։

Հավարտ ժամերգության՝Տեր Տիգրանը ներկայացրեց օրվա խորհուրդը, անդրադարձավ հարիսա պատրաստելու ավանդությանը, շնորհավորեց հարիսայի 1 3փառատոնի կապակցությամբ, ասաց, որ այն նվիրվում է Բուն Բարեկենդանին և հույս հայտնեց, որ փառատոնը շարունակական կլինի: Եվ բոլորին հրավիրեց եկեղեցու բակ:

Գյուղի տիկնանց ձեռքով պատրաստված հարիսան օրհնելուց հետո այն բաժանվեց ժողովրդին: Հյուրասիրությունը ուղեկցվում էր ավանդական երգ ու պարով և բարձր տրամադրությամբ։

Փետրվարի 7-ին, օրհնությամբ Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի, Բարեկենդանը տոնական հանդեսով նշվեց նաև 1 4Ախալքալաքի Սուլդա գյուղում:

Տեղի Սուրբ Խաչ եկեղեցում Դիլիսկայի և հարակից գյուղերի հոգևոր հովիվ Արժանապատիվ Տեր Տիգրան քահանա Մխիթարյանն ու Ախալքալաքի և հարակից գյուղերի հոգևոր հովիվ Արժանապատիվ Տեր Տաթև քահանա Մարուքյանը կատարեցին հանդիսավոր ժամերգություն, որից հետո հավատացյալները տեղափոխվեցին եկեղեցու բակ՝ մասնակցելու Բուն Բարեկենդանի տոնին նվիրված Հարիսայի փառատոնին։1 5

Հարիսայի փառատոնն այս համայնքում նույնպես նշվեց առաջին անգամ։ Տեր Տիգրան քահանան ներկայացրեց տոնի խորհուրդը, հավելեց տոնի կարևորությունը Մեծ Պահքի 48-օրյա ժամանակաշրջանին նախապատրաստվելու համար։

Արժանապատիվ հոգևոր Հայրերը կաթսայով հարիսան օրհնելուց և Տերունական աղոթքից հետո ներկաներին հրավիրեցին հյուրասիրության: Հարիսան բաժանում էին ավանդական գոգնոցներով տանտիրուհիները։ Փառատոնն ուղեկցվում էր Վաչիան ազգագրական համույթի ազգային երգ ու պարի կատարումներով, որը 1 6շարունակվեց մինչև ուշ երեկո։

Հարիսայի շաբաթը Աշրջանի գյուղերում շարունակվում է:

Այն փետրվարի 8-ին կանցկացվի Դադեշում, փետրվարի 9-ին՝Վաչիանում և Գումբւրդոյում:

Փետրվարի 11-ին, Բուն բարեկենդանը հարիսայի փառատոնով կնշվի Թբիլիսիի «Հայարտուն», Ռուսթավիի Սուրբ Գրիգոր Նարեկացի, Բաթումի Ալեքսանդր Մանթաշյանց, Ախալցիխեի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ, Ախալքալաքի Սուրբ խաչ և Նինոծմինդայի Ռաֆայել Ջավախ կենտրոններում: 

2 axalqalaq axalqalaq nyut

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)