1

fb you od

Վիրահայոց թեմի առաջնորդը Պատարագ մատուցեց Սուրբ Փրկիչ եկեղեցում PDF Տպել Էլ.փոստ
Լուրեր

A12018 թվականի փետրվարի 4-ին Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, Աջարիա կատարած աշխատանքային այցելության շրջանակներում, Սուրբ և Անմահ Պատարագ մատուցեց Վիրահայոց թեմի Բաթումի Սուրբ Փրկիչ եկեղեցում: Պատարագին մասնակցում էին առաջնորդի օգնական բարեշնորհ Գևորգ սարկավագ Անտոնյանը և Սուրբ Փրկիչ եկեղեցու դպրաց դասը:DSC 3436

Օրը տոնական էր, եկեղեցին՝ լեփ-լեցուն հավատացյալներով: Թեմակալ առաջնորդին դիմավորելու և նրա օրհնությունը ստանալու էին եկել Բաթումի հայ հավատացյալները, մերձակա շրջանների բնակիչները, ծնողներն իրենց երեխաների հետ: Սուրբ Պատարագին ներկա էին նաև եկեղեցու ծխական խորհրդի անդամները: Իր պատվաբեր ներկայությունն էր բերել Աջարիայում, Գուրիայում և  Իմերեթիում ՀՀ Գլխավոր հյուպատոս Եղիշե Սարգսյանը:Հոգեհարազատ և հուզիչ էր Պատարագի արարողությունը, որն ուղեկցվում էր Ռուզաննա Օվանիսյանի խմբավարությամբ եկեղեցու երգչախմբի կատարումներով:

Հընթացս Սուրբ Պատարագի՝ Վազգեն Սրբազանի քարոզն ընթացավ "Խոսիր հայերեն տանը և դրսում» բնաբանով: Թեմակալ առաջնորդը բարձր գնահատեց երեխաների մոտ մայրենի լեզուն սովորելու, նախնիների պատմությունը գիտենալու, ավանդույթներն ու սովորությունները պահպանելու ձգտումը, հորդորեց նրանց ցանկացած լեզվով կրթություն ստանալիս՝ անպայման սովորել հայերենը, որն ավելի մոտ և հարազատ է և անպայման DSC 3497մայրենիով խոսել ընտանիքում և դրսում: Սրբազան հայրը բաթումահայերին փոխանցեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի սերը  և ջերմ բարեմաղթանքները, օրհնեց եկեղեցում ներկա մանուկներին ու նրանց ծնողներին՝ իրենց երեխաներին մանկուց ծիսական արարողություններին մասնակից դարձնելու, եկեղեցուն և հավատքին մոտեցնելու համար:

Հավարտ Սուրբ Պատարագի, Թեմակալ առաջնորդը բարձր գնահատեց Բաթումիի Սուրբ Փրկիչ եկեղեցու, Աջարիայի, Գուրիայի և Իմերեթիի հայության հոգևոր հովիվ արժանապատիվ Տեր Արարատ քահանա Գումբալյանի գործունեությունը, վերջինիս դրսևորած ակտիվությունը տեղի հայությանը Հայոց եկեղեցու շուրջ համախմբելու գործում:DSC 3460

Վազգեն Սրբազանը օրհնության և գնահատանքի խոսքեր ուղղեց նաև Սուրբ Պատարագին ներկա Եկեղեցու Ծխական խորհրդի անդամներին, քաջալերեց նրանց կողմից Սուրբ Փրկիչ Եկեղեցու և Աջարիայի հայության նկատմամբ ցուցաբերվող աջակցությունը,նվիրեց նրանց սրբապատկերներ, մաղթելով արևշատ օրեր ու հաջողություններ:

Բաթումիի Սուրբ Փրկիչ եկեղեցում բարի ավանդույթ է դարձել կիրակնօրյա Սուրբ Պատարագից հետո, Ալեքսանդր Մանթաշյանց կենտրոնում մեկ ժամ տրամադրել հավատացյալներին հետաքրքրող այլևայլ թեմաներով հոգևոր հոր և նրանց միջև ազատ զրույցին, որն ընթանում է թեյի սեղանի շուրջ: Սուրբ Պատարագից հետո նման թեյախմության մասնակից դարձան Վիրահայոց թեմի առաջնորդը և նրան ընկերակցող DSC 3514թեմի պաշտոնյաները:

Աշխատանքային այցով Բաթումի ժամանելու ճանապարհին, Վիրահայոց թեմի առաջնորդը և նրան ուղեկցող պատվիրակության անդամները հանդիպում ունեցան Չաքվիի հայ համայնքի անդամների հետ:

Ազգային տարազով, ավանդական աղ ու հացով տեղի հայությունը DSC 3643դիմավորեց Տեր Վազգեն եպիսկոպոսին և պատվիրակության անդամներին: Կայացավ զրույց, որի ընթացքում քննարկվեցին  համայնքային հարցեր: Հանդիպման արգասիքը դարձավ այն, որ Վիրահայոց թեմի առաջնորդն առաջարկեց ապահովել տրանսպորտային ծախսը, որը Չաքվիի հայությանը հնարավորություն կտա մեկնել Բաթումի և մասնակցել Սուրբ Փրկիչ եկեղեցում մատուցվող Սուրբ Պատարագներին:
Հանդիպմանը ներկա Չաքվիի երեխաներին Վիրահայոց թեմի առաջնորդը հյուրասիրեց քաղցրավենիքով:

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)