Վիրահայոց թեմի առաջնորդը մասնակցեց «Կրոնները Վրաստանում» ցուցահանդեսի բացմանը |
Լուրեր |
2018 թվականի հունվարի 30-ին,Վրաստանի Ազգային թանգարանում բացվեց «Կրոնները Վրաստանում» խորագրով ցուցահանդես, որը համատեղ նախաձեռնել էին Վրաստանի Կրոնի հարցերով պետական գործակալությունը և Ազգային թանգարանը: Ցուցահանդեսին ցուցադրված էին Վրաց Ուղղափառ Եկեղեցու և երկրում գործող տարբեր կրոնական համայնքների հանդերձանքը, գրականությունը և ծիսական արարողությունների պարագաները: Ցուցահանդեսն ունի ինչպես ճանաչողական, այնպես էլ տեղեկատվություն մատուցելու նպատակ, նպաստելու է տարբեր կրոնների միջև համագործակցության զարգացմանը և հասարակության գիտակցության բարձրացմանը: Ցուցահանդեսի բացմանը ներկա էին Վրաստանի խորհրդարանի, կառավարության անդամներ, դիվանագիտական կորպուսի և կրթական գերատեսչությունների ներկայացուցիչներ, Վրաստանում գործող տարբեր կրոնական դավանանքների առաջնորդներ, հոգևոր և աշխարհիկ պաշտոնյաներ: Միջոցառմանը իր օրհնաբեր ներկայությունն էր բերել Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը: Ցուցահանդեսը բացեց Կրոնի հարցերով պետական գործակալության նախագահ Զազա Վաշախմաձեն: Վերջինս կարևորեց երկրի հասարակությանը Վրաստանում գործող տարբեր կրոնական ուղղություններին և նրանց յուրահատկություններին ծանոթացումը, կրոնների առանձնահատկությունների և գործունեության մասին ճիշտ իրազեկումը: Վրաստանի Մշակույթի նախարար Միխեիլ Գիորգաձեն, Ազգային թանգարանի տնօրեն Դավիթ Լորթքիփանիձեն և ներկա կրոնական կազմակերպությունների ներկայացուցիչները բարձր գնահատեցին հանդուրժողականության ոգով հագեցած ցուցահանդեսի բովանդակությունը, ցուցանմուշների ճիշտ ընտրությունը և երկրի կրոնական հազվագյուտ բազմազանության ցուցադրումը: Բանախոսների կողմից միանշանակ ընդգծվեց «Կրոնները Վրաստանում» ցուցահանդեսի կարևորությունը և որ այն կնպաստի Վրաստանում կրոնական հանդուրժողականության և փոխադարձ հարգանքի միջավայրի խորացմանը: Ցուցահանդեսի կազմակերպումը ողջունեց նաև Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը: Թեմակալ առաջնորդը ընդգծելով Վրաստանի բազմազգ և բազմակրոն լինելը, արժևորեց Վրաց Ուղղափառ և տարբեր կրոնների միջև համագործակցության և փոխադարձ հարգանքի խորացմանը նպատակաուղղված Կրոնի գործակալության Ցուցահանդեսի բացման հանդիսությանը Վիրահայոց թեմի առաջնորդին ընկերակցում էին Քվեմո Քարթլիի տարածաշրջանի Բոլնիսի և Թեթրիծղարոյի շրջանների հայության հոգևոր հովիվ, արժանմապատիվ Տեր Հուսիկ քահանա Հարությունյանը,Իրավական հարցերի և համագործակցության բաժնի տնօրեն Միքայել Ավագյանը և վարչա-տնտեսական բաժնի տնօրեն Կարեն Երիցյանը: |