1

fb you od

Թբիլիսիում ծաղիկներ խոնարհվեցին հայոց բանակի գեներալների շիրիմներին PDF Տպել Էլ.փոստ
Լուրեր

A1

2018 թվականի հունվարի 28-ին, Հայոց բանակի օրը, Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ռուբեն Սադոյանը՝ տիկնոջ հետ, դեսպանության դիվանագետները Վիրահայոց թեմի պաշտոնեության և հոգևոր դասի 1ընկերակցությամբ և թբիլիսահայ ներկայացուցիչների մասնակցությամբ Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցում մոմեր վառեցին և աղոթք բարձրացրին բոլոր ժամանակներում և տարբեր երկրներում նահատակված հայ զինվորների հիշատակին:

Արդեն ավանդական դարձած Հայոց բանակի օրվան նվիրված արարողությունը 2տեղափոխվեց Սուրբ Գևորգ առանորդանիստ եկեղեցու բակում հանգչող հայազգի գեներալների շիրիմների մոտ: Եկեղեցու հոգևոր հովիվ արժանապատիվ Տեր Սամվել քահանա Թորոսյանի գլխավորությամբ, Միխայիլ Լորիս-Մելիքովի, Իվան Լազարևի, Բորիս Շելկովնիկովի, Արզաս Տեր-Ղուկասովի շիրիմների մոտ կատարվեց հոգեհանգստյան կարգ: Վրաստանում ՀՀ դեսպանության անունից զետեղվեց ծաղկեպսակ և ազգի արժանավոր3 զավակների տապանաքարերին խոնարհվեցին ծաղիկներ:

Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ռուբեն Սադոյանը, խոսելով օրվա խորհրդի մասին, հայոց բանակին առաջընթաց, զինվորին՝ ամուր կամք և խաղաղ ծառայություն մաղթեց, նաև մաղթեց, որ լինի 4խաղաղություն և Հայոց բանակին հարկ չլինի իր ուժն ու հզորությունը ցույց տալ աշխարհին:

Իր ելույթում Վրաստանում ՀՀ դեսպանության ռազմական կցորդ, գնդապետ Սամվել Ռամազյանը անդրադարձ կատարեց հայոց բանակի հաղթական ուղուն, արժեվորեց հայ զինվորների ծառայությունը, որոնք անձնվիրաբար պահպանում են երկրի սահմանները, ապահովում ազգի և հայրենիքի անդորրը: 5Բանախոսը շեշտեց, որ հայոց պետականության բացակայության պայմաններում երբեմնի տաղանդավոր հայ զինվորականության աստղաբույլի ներկայացուցիչները ոչ միայն իրենց ծառայությունն էին մատուցում Ռուսական կայսրությանը, այլև ռուս-թուրքական պատերազմների ընթացքում մասնակցում էին հինավուրց հայկական բնակավայրերի ազատագրությանը և օժանդակում հայությանը: Գնդապետ Ռամազյանը կարևորեց հայորդիների պարտքը՝ միշտ և ամենուրեք հարգանքի տուրք մատուցել ազգի արժանավոր զավակների հիշատակին:

Եկեղեցու Մակար Եկմալյան երգչախմբի կատարմամբ հնչեց Հայաստանի Հանրապետության պետական օրհներգը: 

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)