Սիրիահայ տիկնայք հյուրընկալվեցին «Հայարտուն» կենտրոնում |
![]() |
![]() |
![]() |
Լուրեր |
2017 թվականի դեկտեմբերի 7-ին, Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնը հյուրընկալեց սիրիահայ տիկնանց Վրաստանի փախստական կանանց աջակցության ասոցիացիայի նախագահ Մակա Չիչուայի գլխավորությամբ: Հյուրերին դիմավորեց «Հայարտուն» կենտրոնի աշխատակազմը: Վրաստանի հայ կանանց «Շուշանիկ» միության նախագահ Վիրահայոց թեմի մշակույթի բաժնի տնօրեն և «Հայարտուն» կենտրոնի ղեկավար Լևոն Չիդիլյանը ներկայացրեց թեմի հովանու ներքո գործող «Հայարտուն» կենտրոնը, ստեղծման պատմությունը և գործունեության ուղղությունները, խոսեց ստեղծագործական խմբերի մասին, նաև ցուցահանդեսների, որոնցից վերջինը Արցախցի հայ երիտասարդ նկարիչների աշխատանքների ցուցադրությունն է: Տնօրեն Չիդիլյանը պատմեց նաև այն հանդիպումների, շնորհանդեսների, տարբեր տոներին նվիրված միջոցառումների, Վրաստանի և մայր հայրենիքի բարձրպաշտոնյաների հյուրընկալությունների մասին, որով հագեցած է կենտրոնի առօրյան: Կրթության բաժնի տնօրեն Եվգենյա Մարկոսյանի ուղեկցությամբ հյուրերը շրջայց կատարեցին «Հայարտուն» կենտրոնում, դիտեցին Սուրբ Մովսես Խորենացու անվան նախակրթարանը և հիացան հայեցի դաստիարակություն ստացող փոքրիկներով, տեղեկացան մայրենի ուսուցմանը, հայ ժողովրդի և հայոց Եկեղեցու պատմության իմացությանը հատկացվող ուշադրության մասին: Հյուրերին սիրով իրենց կատարողական արվեստը ներկայացրեցին «Ներսես Շնորհալի« երգչախումբը Մարիա Աբուլյանի և դաշնակահար Կարեն Միրզոյանի գլխավորությամբ: Դհոլի և դուդուկի խմբերի սաները իրենց ուսուցիչներ Իվանե Մկրտչյանի և Ռոբերտ Կաշավանիձեի հետ միասին ցուցադրեցին հին թիֆլիսյան հայկական կոլորիտը: Իսկ «Տարոն» պարային համույթի ազգային պարերը Սուրեն Աբրամյանի գլխավորությամբ դարձան սիրիահայ տիկնանց Հուզիչ էր Երևանի Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու «Շողակաթ» երգչախմբի ղեկավար Լենա Յակոբյանի կողմից «Երևան» երգի կատարումը, որին միացան պատանի ներսեսշնորհալցիները և ամբողջ դահլիճը: ՄԱԿ-ի փախստականների հարցերով Գերագույն կոմիսարիատի Հայաստանի տարածաշրջանային գրասենյակի հասարակայնության հետ հարաբերությունների բաժնի ղեկավար տիկին Անահիտ Վրաստանի փախստական կանանց աջակցության ասոցիացիայի նախագահ Մակա Չիչուան և վրացի Բարեշնորհ Գևորգ սարկավագ Անտոնյանի ուղեկցությամբ սիրիացի տիկնայք մոմեր վառեցին Սուրբ Էջմիածին եկեղեցում և կատարեցին Սուրբ-Սուրբը: Երևանից ժամանած հայ տիկնայք Թեմի իրավական հարցերի բաժնի տնօրեն Միքայել Ավագյանի առաջարկությամբ և ուղեկցությամբ այցելեցին Հայ գրողների և հասարակական գործիչների Խոջիվանքի պանթեոն, իրենց խոնարհումը բերելով ազգի մեծերի հիշատակին: |