Վիրահայոց թեմի առաջնորդը շարունակում է շրջայցը Սամցխե-Ջավախքի և Ծալկայի փոխառաջնորդությունում |
Լուրեր |
2017 թվականի նոյեմբերի 21-ին, Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը Նինոծմինդայի շրջանի Մեծ Արագյալ գյուղի Սուրբ խաչ եկեղեցում մասնակցեց Սուրբ Աստվածածնի տոնի առիթով մատուցված Սուրբ և Անմահ Պատարագին:Օրվա պատարագիչն էր Նինոծմինդայի շրջանի հոգևոր հովիվ արժանապատիվ Տեր Արմաշ քահանա Պողոսյանը: Հընթացս Սուրբ Պատարագի Թեմակալ առաջնորդը հավուր պատշաճի քարոզ խոսեց, իր օրհնությունը և գնահատանքը բերեց Տեր և Տիկին Արթուր և Աիդա Իսոյաններին այս հոյակապ եկեղեցին կառուցելու համար: Վազգեն Սրբազանը նաև ժողովրդին շնորհավորեց օրվա տոնի առիթով: Եկեղեցի ժամանած Մեծ Արագյալի ժողովուրդը Սուրբ Պատարագի ընթացքում մասնակցեց հաղորդությանը: Նույն օրը Նինոծմինդայի «Ռաֆայել Ջավախ» կենտրոնում Թեմակալ առաջնորդը հանդիպում ունեցավ Նինոծմինդայի նորընտիր քաղաքապետ Անի Մոսոյանի և շրջանի Սակրեբուլոյի վերընտրված նախագահ Սմբատ Կյուրեղյանի հետ: Սրբազանը շնորհավորեց նորընտիր պաշտոնյաներին,մաղթելով արդյունավետ և բուռն գործունեություն՝ ի շահ ժողովրդի կյանքի բարօրության: Տեր Վազգեն եպիսկոպոսը կարևորեց հոգևոր և եկեղեցական կյանքից ներս Այնուհետև Վիրահայոց թեմի առաջնորդը աշխատանքային հանդիպում ունեցավ Ախալքալաքի շրջանային ժողովի նորընտիր անդամ Սամվել Պետրոսյանի հետ: Թեմակալ առաջնորդը հոգևոր դասի և պաշտոնեության անունից շնորհավորեց նրա ըտրությունը ժողովի կազմում, հույս հայտնելով, որ պարոն Պետրոսյանն իր տարիների փորձառությամբ օգտակար կլինի շրջանում կուտակված խնդիրների լուծման գործում: Ապա Վազգեն Սրբազանը Արտակ Գրաբսկու հետ միասին այցելեց Ախալքալաքի երիտասարդական կենտրոն, որտեղ նրանց դիմավորեցին Սամցխե-Ջավախքի հայկական հասարակական կազմակերպությունների խորհրդի Սրբազան Հայրը բարձր գնահատեց Արտակ Գաբրիելյանի գործունեությունը տարածաշրջանում և հայտնեց իր աջակցությունը կենտրոնի կողմից իրականացվող ծրագրերին: Սրբազանը երիտասարդական կենտրոնին նվիրեց թբիլիսահայ նկարիչ Թենգիզ Միկոյանցի հին թիֆլիսյան պատկերով կտավը: Երեկոյան Վազգեն Սրբազանը հանդիպում ունեցավ Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Սամվել Մանուկյանի հետ և կիսվեց վերջին օրերին Սամցխե-Ջավախք և Ծալկա կատարած այցելության իր տպավորություններով: Օգտվելով պատեհ առիթից դիվանագետ Արտակ Գրաբսկին այցելեց նաև Ախալքալաքի Մշակույթի տուն, ինչպես նաև նկարչական դպրոց: Ուշ երեկոյան Վիրահայոց թեմի առաջնորդը խորհրդակցական հանդիպում ունեցավ Ախալքալաքի և Նինոծմինդայի տարածաշրջանների գործող եկեղեցիներում ծառայող քահանաների և սարկավագների հետ, որտեղ քննարկվեցին հոգևոր կյանքի աշխուժացման, հավատացյալ համայնքին վերաբերող և կազմակերպչական այլ հարցեր: Վիրահայոց թեմի առաջնորդի շրջայցը Սամցխե-Ջավախքի և Ծալկայի փոխառաջնորդությունում շարունակվում է: |