Աջակցություն՝ կարիքավոր ընտանիքներին |
Լուրեր - Լուրեր |
Ախալցիխեի Հոգևոր Տեսչությունը շուրջ մեկ տարի է ինչ Աստծո օրհնությամբ և նախախնամությամբ տրամադրում է սոցիալական օգնություն Տեսչությանը պատկան տարածաշրջանների անապահով ընտանիքներին։ Մեկ տարվա ընթացքում Տեսչությունն օգնել է շուրջ 189 ընտանիքների։ Այդ ընտանիքներին որպես օգնություն տրամադրվել է սննդամթերք, բժշկության համար դրամական աջակցություն, ուսման վարձ, տան վարձ, տակդիրներ։ Յուրաքանչյուր օգնություն տրամադրվում է Ախալցիխեի հոգևոր տեսուչ՝ Հոգեշնորհ Տեր Հակոբ աբեղա Սահակյանի և Ախալցիխեի հարակից շրջանների հոգևոր հովիվ՝ Արժանապատիվ Տեր Թորգոմ քահանա Վարդանյանի ներկայությամբ և անմիջական մասնակցությամբ։ |