1

fb you od

Համերգ՝ նվիրված «Հովհաննես Թումանյանի տուն» կենտրոնի բացմանը PDF Տպել Էլ.փոստ
Լուրեր

m.e 

2017 թվականի օգոստոսի 4-ին, Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցին դարձել էր բազմամարդ դահլիճ, որտեղ համերգով հանդես եկավ առաջնորդանիստ եկեղեցու Մակար Եկմալյան երգչախումբը: Համերգը նվիրված էր Հովհաննես Թումանյանի թբիլիսյան բնակարանում «Հովհաննես Թումանյանի տուն» գիտական, մշակութային և երիտասարդական կենտրոնի բացմանը: Խմբավար Սվետլանա Տատոևայի և դաշնակահար Կարեն Միրզոյանի ջանքերով երգչախումբը հանդիսատեսին ներկայացրեց դասական և հոգևոր երգերի գեղեցիկ ծաղկաքաղ:

Համերգին իրենց օրհնաբեր ներկայությունն էին բերել Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, կենտրոնի շնորհանդեսի կապակցությամբ Թբիլիսի ժամանած հյուրերը. Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի պատվիրակության անդամները՝ Տավուշի հոգևոր թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի գլխավորությամբ, Հայաստանի գրողների միության նախագահ Էդուարդ Միլիտոնյանը, «Ջինիշյան հիշատակի» հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Հակոբյանը՝ տիկնոջ հետ, Վրաստանում ՀՀ դեսպանության դիվանագետներ Արթուր Սարգսյանը, Կարեն Պարունակյանը և Արտակ Գրաբսկին, ինչպես նաև հոգևոր հայրեր, համայնքային գործիչներ, բազում հավատացյալներ:

Միջոցառումը սկսվեց Տերունական աղոթքով և Վիրահայոց թեմի առաջնորդի օրհնության խոսքով:

Անկրկնելի գեղեցկությամբ զարդանախշված հինավուրց եկեղեցում զուլալ հնչեղությամբ տարածվեցին Կոմիտասի, Եկմալյանի, Շուբերտի, Տիգրանյանի և այլ դասական երգեր երգչախմբի և մենակատարներ Միքայել Նազարյանի, Սերգեյ Ալեքյանի, Նանա Զակուտովայի և խմբավար Սվետլանա Տատոևայի կատարմամբ:

Երանելի երգը և հոգեհմա երաժշտությունը ոչ միայն դյութել էին ներկաներին, այլև եկեղեցի բերել բազում զբոսաշրջիկների՝վայելելու արվեստի գլուխգործոցների հրաշալի կատարումը:

Հավարտ համերգի Վիրահայոց թեմի առաջնորդն իր բարձր գնահատականն ուղղեց Մակար Եկմալյան երգչախմբի անդամներին, խմբավարին և դաշնակահարին՝ գեղեցիկ համերգի համար և խոսքը փոխանցեց Գերաշնորհ Տեր Բագրատ եպիսկոպոսին: Տավուշի հոգևոր թեմի առաջնորդը արժևորեց հարյուրամյակներ առաջ Հին Թիֆլիսի հայ համանքի դերն ու նշանակությունը հայ հոգևոր և աշխարհիկ կյանքի հաստատման և զարգացման գործում, կարևորեց նախկին Թիֆլիսի արժեքները հայ համայնքին վերադարձնելու և Թումանյանի նախկին բնակարանը գիտա-մշակութային կենտրոն դարձնելու գործում թեմակալ առաջնորդ Վազգեն Սրբազանի և հայ համայնքի դերն ու կարևորությունը: Բագրատ Սրբազանը երգչախմբին շնորհավորեց գեղեցիկ համերգ պարգևելու համար և մաղթեց միշտ և ամենուրեք կատարողական մեծ վարպետությամբ հնչեցնել հոգևոր և դասական երգերը:

Միջոցառումն ավարտվեց երկու եպիսկոպոսների և հոգևոր այրերի Պահպանիչ աղոթքով: 

IMG 9235 IMG 9320 IMG 9329 IMG 9340 

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)