Ջավախքի երեխաները հանգստանում են Հանքավանի գեղատեսիլ ճամբարներում |
Լուրեր |
2017 թվականի հունիսի 19-ին մեկնարկեց Ջավախքի երեխաների ամառային հանգիստը Հայաստանի Հանրապետությունում: Արդեն 4-րդ տարին Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդության և ՀՀ տարածքային կառավարման նախարարության համատեղ ջանքերով տարածաշրջանի երեխաներն իրենց ամառային հանգիստն անց են կացնում Կոտայքի մարզի Հանքավանի գեղատեսիլ ճամբարներում։ Ախալքալաքի, Ախալցխայի, Նինոծմինդայի, Ծալկայի տարածաշրջաններից և Դամալայից թվով 100 երեխաներ Ախալքալաքի և հարակից գյուղերի հոգևոր հովիվ Արժանապատիվ Տեր Տաթև քահանա Մարուքյանի ուղեկցությամբ ժամանեցին Արագած ճամբար, որտեղ նրանց սպասում էին Երևանից և Գյումրիից եկած իրենց հասակակիցները։ Արագած ճամբարի հոգատար ու ջերմ տնօրինությունն ու մանկավարժական կազմը ջանք ու եռանդ չեն խնայում երեխաների քսանօրյա հանգիստը հնարավորինս հետաքրքիր ու անմոռաց կազմակերպելու համար։ Ջավախքի առաջնորդական փոխանորդության մամլո դիվան
|