1

fb you od

Վիրահայոց թեմի մեկօրյա դպրոցների շրջանավարտները ստացան հավաստագրեր PDF Տպել Էլ.փոստ
Լուրեր

shrjanavartner 

2017 թվականի հունիսի 18-ին, Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցում, Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի հանդիսապետությամբ, Տեր Վիրապ քահանա Ղազարյանի և հոգևոր դասի մասնակցությամբ, կիրակնօրյա Սուրբ Պատարագից հետո կայացավ հայերենի ուսուցման «Սբ. Գրիգոր Նարեկացի» շաբաթօրյա և «Սուրբ Եղիա մարգարե» կիրակնօրյա դպրոցների 2016-2017 ուսումնական տարվա շրջանավարտներին հավասատագրեր փոխանցելու արարողություն: Միջոցառմանը ներկա էիև Վրաստանում ՀՀ դեսպանության առաջին քարտուղար Արթուր Սարգսյանը, խորհրդական Արտակ Գրաբսկին, մեկօրյա դպրոցի սաները, ծնողներ, հավատացյալներ: Թեմի կրթության բաժնի տնօրեն Եվգենյա Մարկոսյանը ներկաներին շնորհավորեց տոնական օրվա՝ Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնի կապակցությամբ և ներկայացրեց մայրենիի ուսուցման մեկօրյա դպրոցների 38 շրջանավարտներին, ովքեր հաջողությամբ անցան գրաճանաչության և պատմության երկամյա դասընթացները, ինչպես նաև խոսակցական լեզվին տիրապետելու պարապմունքները: Կրթական բաժնի տնօրենը հայցեց Թեմակալ առաջնորդի օրհնությունը նրանց հավաստագրեր փոխանցելու համար:

Երկու դպրոցների սաները իրենց անաղարտ հայերենով, ճիշտ արտասանությամբ շնորհակալության խոսքեր ուղղեցին Վիրահայոց թեմի առաջնորդին, ուսուցիչներին իրենց արմատներին մոտենալու, մայրենին սովորելու հնարավորություն ընձեռելու համար: Շրջանավարտները նաև ասմունքեցին, արժանանալով ներկաների գնահատանքին:

Երկամյա դպրոցն ավարտելու կապակցությամբ շրջանավարտներին շնորհավորեց, իսկ Թեմի առաջնորդարանին և կրթական բաժնին երախտագիտության խոսքեր ուղղեց դիվանագետ Արթուր Սարգսյանը:

Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը իր օրհնությունը հղելով ներկաներին, բարձր գնահատեց Թեմի կրթության բաժնի տնօրեն Եվգենյա Մարկոսյանի, ուսուցիչներ Ռոզա Զոհրաբյանի, Թամարա Գաբոյանի,Ռևիկ Կարապետյանի, հոգևոր տեսուչ Գևորգ սարկավագ Անտոնյանի նվիրական աշխատանքը՝ բազում հայորդիների իրենց արմատներին մերձեցնելու համար: Թեմակալ առաջնորդը հորդորեց շրջանավարտներին չկտրվել Հայոց Եկեղեցուց և հպարտությամբ կրել հայի անունը:

Վրաստանի հայ համայնքում մայրենին պահպանելու, Մայր Հայրենիքի և Հայոց Եկեղեցու պատմությանը հայ երիտասարդին հաղորդակից դարձնելու նպատակին է ուղղված Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցու Վիրահայոց թեմի աջակցությամբ և հովանավորությամբ գործող մեկօրյա դպրոցների գործունեությունը: Դեռևս 20 տարի առաջ Վիրահայոց թեմի երջանկահիշատակ առաջնորդ Գևորգ արքեպիսկոպոս Սերայդարյանի նախաձեռնությամբ հիմնադրված Սուրբ Եղիա մարգարեի անվան կիրակնօրյա դպրոցին ավելացել և Վիրահայոց թեմի հովանավորությամբ վարժարաններ են գործում Բաթումիի «Ալեքսանդր Մանթաշյանց», Սամցխե Ջավախքի առաջնորդական փոխանորդության Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցուն կից, Նինոծմինդայի «Ռաֆայել Ջավախ» և Ռուսթավիի «Սուրբ Գրիգոր Նարեկացի» հոգևոր, կրթա-մշակութային և երիտասարդական կենտրոններում: 

IMG 4961 IMG 4979 IMG 4981 IMG 5050 

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)