1

fb you od

Արակովայի Սուրբ Գևորգ եկեղեցու Սուրբ սեղանի օծում PDF Տպել Էլ.փոստ
Լուրեր

a1 

2017 թվականի հունիսի 10-ին, շարունակելով իր առաջնորդական այցելությունը Ջավախքում,երեկոյան,Վիրահայոց թեմի առաջնորդը և նրան ուղեկցող հոգևոր հայրերը այցելեցին Արակովայի Սուրբ Գևորգ եկեղեցի, որի փայտաշեն գմբեթը 1995 թվականին փլվել է: Եկեղեցին վերստին վերանորոգվել և վերաօծվել է 2006 թվականին, բարերարությամբ երջանկահիշատակ Մերուժան Թութունջյանի և աջակցությամբ տեղացիների:

Առաջնորդի այցի նպատակը ծագումով Արակովա գյուղից, այժմ հայաստանաբնակ Արմեն Յայլախանյանի միջոցներով կառուցված եկեղեցու Սուրբ Խորանի օծումն էր: Չնայած ուշ ժամին, կիսամութ իրավիճակին, սակայն հավատացյալներով լեփ-լեցուն եկեղեցում ձեռամբ Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի և մասնակցությամբ Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Հոգեշնորհ Տեր Բաբգէն վարդապետ Սալբիյանի և հոգևոր հայրերի տեղի ունեցավ Սուրբ Խորանի օծման արարողությունը։ Սրբազան հայրը բարձր գնահատեց Արմեն Յայլախանյանի եկեղեցասեր մոտեցումը և Սուրբ Գևորգ եկեղեցուն կատարված բարեգործությունը:

Հավարտ արարողության Թեմակալ առաջնորդը և փոխառաջնորդը, ուղեկցող հյուրերի հետ միասին այցելեցին եկեղեցուն կից գործող Խրիմյան հայրիկ նախակրթարանը, հետաքրքվեցին երեխաների քանակով և ուսուցմամբ և գոհունակություն հայտնեցին Արակովայի «Սուրբ Գևորգ» եկեղեցու ու հարակից գյուղերի հոգևոր հովիվ արժանապատիվ Տեր Թադևոս Տեր-Մկրտչյանին և երեցկին Նարինե Տեր-Մկրտչյանին, ում նվիրական աշխատանքով և ջանքերով նախակրթարանի սաները ստանում են հոգևոր կրթություն, սովորում աղոթքներ և հոգևոր երգեր: Առաջարկություն եղավ հոգևոր դաստիարակություն ծավալել նաև դպրոցականների շրջանում կիրակնօրյա դպրոցների գործունեության ձևաչափով:

Բարերար Արմեն Յայլախանյանի կողմից կատարվեց տեղացիներին մատաղով հյուրասիրություն:

Արակովան ունի 1300 բնակիչ: Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ և հողագործությամբ: Նախնիները գաղթել են Էրզրումի Ջինիս գյուղից և 1863 թվականին կառուցել Սուրբ Գևորգ եկեղեցին:Եկեղեցին օծվել է 1907 թվականին: Սակայն Խորհրդային տարիներին վերածվել է պահեստի և դադարել իր առաքելությամբ գործելուց:2006 թվականին վերածվելուց հետո եկեղեցին ջերմորեն ծառայում է գյուղի և շրջակա տարածքի հավատացյալներին: 

19025042 IMG 4282 DSC00464 654987 

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)