Թբիլիսահայությունը ծանոթացավ «Գործելով միասին» - ժողովածուին |
Լուրեր |
2017 թվականիմայիսի 21-ինՎիրահայոցթեմի «Հայարտուն» կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահում կայացավ «Գործելովմիասին» ժողովածու իշնոր հանդեսը: Ժողովածուն այն ծրագրի բաղադրիչներից մեկն է, որը ֆինանսավորվում է գերմանական Դի-Վի-Վի Ինթերնեյշնալ (DVV International) կազմակերպության կողմից և նպատակադրված է Հայաստանի, Թուրքիայի և Գերմանիայի երիտասարդների համագործակցությամբ Հայոց Ցեաղասպանությունից 100 տարի անց գտնել եզրերը, որոնք կնպաստեն երկու հակադիր կողմերի միջև համագործակցությունը զարգացնելու, ճշմարտությունը լսելու և միյանց ավելի լայնահուն ճանաչելու գործին: Այդ նպատակով երիտասարդների խումբ այցելեց Գյումրի, Արագածոտնի մարզ, Էջմիածին և Երևան, հանդիպեց ցեղասպանություն տեսած և մազապուրծ փրկվածների սերունդներին, հավաքեց նյութեր դաժան ոճրագործության, փրկության և վերածննդի մասին: Երիտասարդները ծանոթացել են տեղացիների կենսակերպին և իրազեկվել ապագայի տեսլականին: Նախաձեռնության հեղինակները հավաքած նյութերը ամբողջացրել են «Գործելով միասին» ժողովածուում: Սիրիայում պատերազմի, Թուրքիայի և Քրդական բանվորական կուսակցության միջև զինված հակամարտության, ինչպես նաև «Իսլամական պետություն» խմբավորման ահաբեկչական գործողությունների պատճառով, չիրականացվեց երիտասարդական խմբի ճանապարհորդությունը Թուրքիայում նախագծված երթուղով, գրքում թափուր թողնելով թուրք ժողովրդի հետ կայանալիք հանդիպումների և զրույցների արձանագրությունները: «Գործելով միասին» գրքի շնորհանդեսին մասնակցում էր Դի-Վի-Վի Ինթերնեյշնալ (DVV International) կազմակերպության տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Մաթիաս Քլինգենբերգը: Պարոն Մաթիասը խոսելով Հայոց ցեղասպանության մասին, զուգահեռներ անցկացրեց հրեա ժողովրդի նկատմամբ իրականացված ցեղասպանության հետ, արժևորելով Հոլոքոստի ճանաչումը և հատուցումը: Գրքում խոսվում է Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Միքայել եպիսկոպոս Աջապահյանի հետ հայ և թուրք ուսանողների հանդիպան մասին: Զետեղված են նյութեր և նկարներ 1920 թվականին Ալեքսանդրապոլում բացված մանկատան մասին, որտեղ պատսպարվել է շուրջ 50 հազար գաղթական: Ամփոփելով իր խոսքը, բանախոսը բարձրաձայնեց այս համագործակցությամբ ձեռք բերված արդյունքը, որի համաձայն թուրք երիտասարդների մտածողության մեջ կատարվեց որոշակի տեղաշարժ: Խմբի անդամների կարծիքները բաժանվեցին երեք խմբի՝առաջինը հաստատուն կերպով համոզված էր, որ դա եղել է ցեղասպանություն, երկրորդ խումբը շարունակում էր պնդել, որ ցեղասպանություն չի եղել և երրորդ խումբը՝ համարձակորեն հայտարարեց, որ եթե սկզբում համոզված էին, որ ցեղասպանություն չի եղել, ապա այժմ համոզված են՝ դա եղել է ցեղասպանություն: Բանախոսը ներկայացրեց նաև սույն ծրագրի այլ բաղադրիչները, որոնցից մեկը լինելու է թուրք և հայ երիտասարդների համագործակցության զարգացումը և «Խոսելով միմյանց հետ» վերնագրով հաջորդ գրքի հրատարակությունը: Տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Մաթիաս Քլինգենբերգը պատասխանեց ներկաներին հետաքրքրող հարցերին: Հանդիպման մասնակիցները ստացան «Գործելով միասին» գրքի հայ-անգլերեն հրատարակությունը: |