1

fb you od

Բաթումի հայ համայնքում նշվեց Հայոց բանակի տոնը PDF Տպել Էլ.փոստ
Լուրեր

16468738 1541816955848033 1051603131 n
 

2017 թվականի հունվարի 29-ին, Բաթումի Սուրբ Փրկիչ եկեղեցում, հավարտ կիրակնօրյա Սուրբ և Անմահ Պատարագի, հավատացյալները տեղափոխվեցին Եկեղեցու բակում կանգնեցված հիշատակի խաչքարի մոտ և մասնակցեցին Աջարիայի, Գուրիայի և Իմերեթիի հայության հոգևոր հովիվ արժանապատիվ Տեր Արարատ քահանա Գումբալյանի կողմից կատարված հոգեհանգստյան պաշտոնին, որը նվիրված էր Հայոց բանակի նահատակված, մասնավորապես, ապրիլյան քառօրյա պատերազմում ընկած զինծառայողների հոգիների խաղաղությանը: Արարողությանը ներկա էին Աջարիայի Ինքնավար Հանրապետությունում ՀՀ գլխավոր հյուպատոս Եղիշե Սարգսյանը, համայնքային գործիչներ, մտավորականներ, հասարակայնության ներկայացուցիչներ: Ներկաները հիշատակի ծաղիկներ զետեղեցին խաչքարի պատվանդանին:

Այնուհետև Վիրահայոց թեմի Բաթումի Ալեքսանդր Մանթաշյան կրթա-մշակութային և երիտասարդության կենտրոնում (տնօրեն՝ Սոնա Հովհաննիսյան) կայացավ տոնական միջոցառում:

Ներկաներին փոխանցելով Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի օրհնությունը, Տեր Արարատ քահանան խոսեց օրվա խորհրդի՝ փառապանծ դարավոր ուղի անցած և Հայաստանում անկախությունը վերահաստատելուց հետո նորովի կազմավորված Հայաստանի Հանրապետության զինված ուժերի մասին: Հայոց նորաստեղծ բանակի 25-րդ տարեդարձի կապակցությամբ Բաթումի հայ համայնքին շնորհավորեց և բարեմաղթանքի խոսք ասաց Աջարիայում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոս պարոն Սարգսյանը:

Ներկաները մեծ հետաքրքրւթյամբ դիտեցին Հայոց բանակի 25-րդ տարեդարձին նվիրված տեսաֆիլմը: Միջոցառմանը տոնական շունչ հաղորդեց Ալեքսանդր Մանթաշյան կենտրոնի ստեղծագործական խմբերի մասնակցությամբ գեղեցիկ և բազմաժանր համերգը:Աջարական Ինքնավար Հանրապետությունում ՀՀ Գլխավոր Հյուպատոսության կողմից կատարվեց հյուրասիրություն:

Հայոց բանակի օրը դարձավ իրավամբ տոնական բաթումահայության համար:

 16299672 1245388215540170 7556435939571695493 o 16403207 1245386512207007 5478172668010587836 o 16422640 1245377805541211 5444458673045736820 o 

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)