1

fb you od

«Սբ. Գրիգոր Լուսավորիչ» նախակրթարանի սաների ամանորյա և Սուրբծննդյան տոնահանդեսը PDF Տպել Էլ.փոստ
Լուրեր

15626567 

2016թ. դեկտեմբերի 25-ին Վիրահայոց թեմի Բաթումի Ալեքսանդր Մանթաշով կրթա-մշակութային և երիտասարդության կենտրոնում  տեղի ունեցավ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» նախակրթարանի Ամանորյա և Սուրբծննդյան  տոնահանդեսը: Սուրբ ծննդյան ոգով  զարդարված դահլիճը , հրեշտակի ավետման, ինչպես նաև հովիվների և մոգերի երկրպագության տեսարանները բոլորին տեղափոխեցին այն ժամանակաշրջանը ,երբ տեղի էր ունենում Ավետարանի վկայությունը Հիսուս Քրիստոսի ծննդյան մասին: Միջոցառումից առաջ ներկաներին ողջունեց  «Ալ. Մանթաշով» մշակութային կենտրոնի տնօրեն Սոնա Հովհաննիսյանը և շնորհավորեց բոլորի գալիք Նոր տարին և Սուրբ ծնունդը:

Այնուհետև սկսվեց  տոնահանդեսը:Նախակրթարանի սաները ներկայացրեցին մեր Փրկչի` Հիսուս Քրիստոսի զարմանահրաշ ծննդյան պատմությունը, ինչպես նաև հանդես եկան Ամանորյա տոնական  արտասանություններով, ուրախ երգերով և պարերով: Երեխաների մասնակցությամբ գեղեցիկ տոնահանդեսն ավարտվեց  «Քրիստոս ծնավ և հայտնեցավ» բարի ավետիսով :

Հավարտ միջոցառման, շնորհավորանքի խոսքով ներկաներին դիմեց  Բաթումիի Սուրբ Փրկիչ եկեղեցու, Աջարիայի, Գուրիայի և Իմերեթիի հայության հոգևոր հովիվ արժանապատիվ  Տեր Արարատ քահանա Գումբալյանը: Արժանապատիվ քահանան ներկաներին փոխանցեց Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի օրհնությունը և  Ամանորյա և Սուրբծննդյան շնորհավորանքն ու բարեմաղթանքները: Տեր Արարատը բարձր գնահատեց Սբ. Գրիգոր Լուսավորիչ նախակրթարանի սաների ելույթները, այն արժևորելով որպես  մանկավարժների ջանադիր աշխատանքի  վկայություն և  մաղթեց, որ գալիք Նոր  տարում նույն եռանդով  մանկավարժները շարունակեն իրենց գործունեությունը,  իրենց լավ աշխատանքով ավելացնելով նախակրթարանի  սաների թվաքանակը:
 Միջոցառման ավարտին  եկավ շատ սպասելի Ձմեռ պապը և  երեխաներին բաժանեց  ամանորյա նվերներ: 

15625925 15676327 15723380 

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)